$295
Առաջիկա տուր

Վերելք Արարատի գագաթ Արեւմտյան Հայաստանում 7-օրյա շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: 1580 USD Շրջագայության տեւողությունը: 7 օր Շրջագայության երկարությունը: 1500 կմ ( 932 մղոն ) Շրջագայության տեսակը: Արարատ սար

Նվազագույն խմբաքանակ՝  7-10 հոգի

1-ին օր

Ուղեվորություն Երեւանից: Կանգառներ՝ Ջավախքում եւ Կարսում: Ժամանում Բայազետ, տեղավորում հյուրանոցում: Պարզաբանում եւ ցուցումներ Արարատի գագաթ բարձրանալու ծրագրի վերաբերյալ թուրքական կողմի մասնակցությամբ:
Գիշերակաց Բուտիկ Էրտուր հյուրանոցում:

  • Կարսի համայնապատկեր
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարս
  • Բայազետի բերդ
2-րդ օր

Նախաճաշից հետո տրվում են տեխնիկական սարքավորումներ եւ տեղեկատվություն վերելքի մասին:
Այնուհետեւ մասնակիցները ուղեկցորդների հետ միասին միկրոավտոբուսներով ուղեւորվում են 2000մ բարձրության վրա գտնվող Էլլի գյուղ: Ուղեբեռը տանում են ձիերը եւ ջորիները, եւ սկսվում է ոտքով ճանապարհը մինչեւ 3200մ: Հասնելով տեղ՝ խփում են վրաններ եւ պատրաստվում է ճաշը: Գիշերում եք վրաններում եւ ադապտացվում կլիմայի փոփոխությանը:

  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
3-րդ օր

Նախաճաշից հետո ժամանակն է ուղեւորվել դեպի 4200մ բարձրության վրա գտնվող ճամբար: Այս ճանապարհը նեղ է, քարքարոտ եւ 3 ժամ է պահանջվում այդտեղ հասնելու համար: Վրանները տեղադրելու համար տարածքը մաքրվում է եւ պատրաստվում է ճամբարակայանը: Ճաշից հետո քննարկում ուղեկցորդի և բժշկի հետ: Այս կետից հրաշալի տեսարան է բացվում: Այստեղից կարող եք տեսնել ոչ միայն Իրանը, Բայազետը եւ Փոքր Արարատը, այլ նաեւ մեծ գագաթը:
Քանի որ հաջորդ օրը դժվար ուղեւորություն է սպասվում, ճաշից հետո պատրաստվում են քնելու: Ջերմաստիճանի ցածր լինելու պատճառով հագուստ պետք է ընտրվի ըստ տվյալ կլիմայական պայմանների: Այսպիսով` քնել այդպիսի բարձրության վրա եւ դժվար է, եւ ցուրտ:

  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
4-րդ օր

Այսօր լեռը բարձրանալու, գագաթին հասնելու գլխավոր օրն է: Մինչեւ արեւածագը` 03:00-ին, երբեմն 02:00-ին կամ 01:30-ին կախված եղանակային պայմաններից, պատրաստություններից եւ քննարկումներից հետո ժամանակն է հասնել գագաթին: Պետք է քայլել հանգիստ եւ դանդաղ: Եթե բարձրանալիս արեւը շողա, հրաշալի տեսարանի կհանդիպեք: Ձեր ոտքերի տակ կտեսնեք Արարատի շողքը, որը ծածկում է դաշտավայրը: Սառցադաշտը սկսվում է 4800մ բարձրությունից: Այստեղ ուղեկցորդի կողմից ֆիքսված կայան կա, անհրաժեշտ կոշիկներն եք հագնում եւ սկսում բարձրանալ լեռը`անվտանգության գոտիները կապած, կանոնավոր հերթականությամբ մեկ առ մեկ: Քիչ անց դուք ձեզ գագաթին շատ մոտ կտեսնեք եւ մեծ հուզմունք կապրեք:
Այժմ դուք հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին եք` 5165մ: Այն լեռան, որի վրա համաշխարհային ջրհեղեղի ժամանակ հանգրվանեց Նոյյան Տապանը, եւ Նոյ նահապետը մարդկության եւ այժմյան քաղաքակրթության նոր սկիզբը դրեց:
Սովորաբար գագաթին ուժեղ քամի է լինում եւ այդ պատճառով հնարավոր չէ այնտեղ երկար մնալ: Նույն ճանապարհով վերադարձ դեպի 4200մ բարձրության վրա գտնվող հանգստավայր, անցնելով սարահարթերով եւ սառցահարթակներով: Ետ իջնելու համար մոտ 8 ժամ է պահանջվում եւ քանի որ դժվար է քնել 4200մ բարձրության վրա, մի քիչ դժվարություն կրելով, իջնում եք 3200մ-ի վրա գտնվող ճամբարակայանը: Ճաշից հետո հանգստի ժամ եւ տպավորությունների կիսում:
Գիշերակաց վրաններում:

  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
  • Արարատ սար
5-րդ օր

Նախաճաշից հետո բոլոր սարքավորումները բարձվում են ձիերի, ջորիների վրա եւ մոտ 5 ժամում հասնում եք 2000մ-ի վրա գտնվող Էլլի գյուղը, որտեղից բեռնատարով 1 ժամում հասնում եք հյուրանոց:
Լոգանքից եւ հանգստից հետո սկսում եք Բայազետում պտույտը: Կայցելեք Բայազետի բերդ և Իսհակ փաշայի պալատ: Երեկոյան հյուրանոցում կլինի տոնախմբություն՝ Արարատ լեռան գագաթին հասնելու առթիվ:
Գիշերակաց Բուտիկ Էրտուր հյուրանոցում:

  • Արարատ սար,
  • Իսհակ փաշայի պալատ
  • Բայազետ
  • Բայազետի բերդ
6-րդ օր

Նախաճաշից հետո  ուղևորվում եք Կարս՝ ճանապարհին կանգ առնելով Իգդիրում՝ Դրոյի ծննդավայրում: Ժամանում եք Կարս:  928թ. Կարսը Հայաստանի 10-րդ մայրաքաղաքն է: Սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./, կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ՝ հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Գիշերում եք «Գրանդ Անի» 4* հյուրանոցում:

  • Իգդիր
  • Կարսի համայնապատկեր
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Կարսի բերդ
7-րդ օր

Առավոտյան ուղեւորություն Հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: 961թ. Կարսից մայրաքաղաքը տեղափոխվեց Անի: Անին համարվում է հազար ու մի եկեղեցիների քաղաք. Մայր տաճար /989-1001թթ./, սբ. Փրկիչ /1035թ./, Տիգրան Հոնենց, Գագկաշեն /1001-1020թթ./, Աբուղամրենց սբ. Գրիգոր եւ մի շարք այլ շինությունների ավերակներ: Անին բոլորի վրա թողնում է տխուր տպավորություն:
Ուղևորվում եք սահման: Սահմանն անցնելուց հետո Ախալցխայի «Ռոմանտիկա» ռեստորանում հրաժեշտի երեկո է:
Ժամանում Երեւան:

  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
  • Գագկաշեն
  • Աբուղամրենց սբ. Գրիգոր եկեղեցի

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ