$295
Առաջիկա տուր

Սուրբ Զատիկը Հայաստանում (4 օր / 3 գիշեր)

Շրջագայության արժեքը: 295 USD Շրջագայության տեւողությունը: 4 օր Շրջագայության երկարությունը: 475 կմ ( 295 մղոն ) Շրջագայության տեսակը: Հայաստան
Շրջագայության երթուղին:
Երեւան - Գառնի - Գեղարդ - Սևան - Խոր Վիրապ - Նորավանք - Էջմիածին
1-ին օր

Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում: Մի փոքր հանգստից հետո շրջայց քաղաքում: Ամենանշանակալի տեսարժան վայրեր են Մատենադարանը՝ որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Կասկադ համալիրը, Հանրապետության հրապարակը, Օպերան, Ծիծեռնակաբերդը՝ Հայոց ցեղասպանության թանգարանը:
Գիշերակաց Էրեբունի հյուրանոցում 4 *:

  • Երեւան
  • Հանրապետության հրապարակ
  • Ծիծեռնակաբերդ
  • Կասկադ
  • Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
2-րդ օր

Այցելություն Հայաստանի պատմության թանգարան: Ուղևորություն Գառնի: Ըստ XIVդ. մի ձեռագրի` Գառնին հիմնադրվել է մ.թ.ա. 2166 թ.-ին։ Ամրոցը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. II դ։ Գառնիից ոչ հեռու  Գեղարդն է՝ միջնադարյան հայկական ճարտարապետության օրինակ: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է քրիստոնեությունր Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին (4-րդ դարի սկիզբ)։ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1215 թ՝ Զաքարյանների օրոք։
Երեկոյան, Զատիկի ընթրիք՝ հայկական ավանդույթներին համապատասխան:
Գիշերակաց Էրեբունի հյուրանոցում 4 *:

  • Գառնի
  • Գառնի
  • Գառնու կիրճ
  • Գեղարդ
  • Գեղարդ
3-րդ օր

Ուղեւորություն  Խոր Վիրապ: Ըստ ավանդության` Տրդատ 3-րդը Գրիգոր Լուսավորչին նետել է թունավոր օձերով և միջատներով լի վիրապը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։ Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ լեռ: Ուղևորվում եք Նորավանք: Ճանապարհին այցելություն Արենի գինու գործարան: Այստեղ դուք կարող եք փորձել տարբեր տեսակի հայկական գինիներ:
13-րդ դարի սկզբին Նորավանքը եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ XIVդ. 1-ին կեսին գործել է նշանավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը։ 

  •  Խոր Վիրապ
  • Խոր Վիրապ
  • Արարատ սար
  • Նորավանք
  • Նորավանք
4-րդ օր

Ուղեւորություն դեպի Էջմիածին: Այցելելություն Մայր Տաճար (IV-V դար): Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է  և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:  Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Տեղափոխում օդանավակայան: Թռիչք

  • Էջմիածնի Մայր Տաճար
  • Մայր տաճար
  • Էջմիածին
  • Էջմիածին
  • Էջմիածին

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ