Առավոտյան ժամը 08:00-ին ուղևորվում ենք դեպի Գորիս քաղաք: Ճանապարհին այցոլում ենք Խոր Վիրապ, որը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի օրոք, որտեղ 14 տարի բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը, ապա Նորավանք՝ Հայաստանի միակ երկհարկ եկեղեցին, որը կառուցվել է 13-րդ դարում: Ճաշը կմատուցվի Տաթևատուն ռեստորանում: Այցելում ենք Տաթևի վանք, որը կառուցվել է 4-րդ դարում և հանդիսացել է որպես խոշոր հոգևոր-մշակութային համալիր: Օգտվելով ճոպանուղուց՝ ուղևորները կվայելեն նաև կիրճի գեղատեսիլ տեսարանը: Գիշերում ենք Գորիս քաղաքի հյուրանոցում:
Առավոտյան ժամը 07:00-ին նախճաշից հետո ուղևորվում ենք դեպի Իրանի սահման: Հատելով Նուրդուզի սահմանը պատմական Սյունիք աշխարհից կմտնենք Պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառ: Ներկայիս Ջուլֆա /Ջուղա /քաղաքի մոտով կուղևորվենք դեպի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը(Մաղարդավանք): 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում: Վանքը գտնվում է Իրանի հյուսիսում, Ջուլֆա քաղաքից 15 կմ հեռավորության վրա, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին, հայկական Դարաշամբ հին բնակավայրի ավերակներից ոչ շատ հեռու: Գիշերում ենք Թադեի վանքից ոչ հեռու գտնվող Մակու քաղաքում:
Նախաճաշից հետո կուղևորվենք Թադեի վանք՝ ճանապարհին անցնելով Ավարայրի դաշտով, ուր 451 թվականին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարը, Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ: Ս. Թադեի վանք (9-րդ դար) նույնպես մաս է կազմում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Թադևոսի վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից մեկն է համարվում, որը կառուցվել է շուրջ 1700 տարի առաջ: Պատմաբանների հավաստիացմամբ այնտեղ է թաղվել քրիստոնեության մեծ քարոզի`Թադևոս Առաքյալը: Առաջին եկեղեցին այստեղ կառուցվել է 68թ, իսկ վանական համալիրի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին: Այստեղ ամեն տարի հուլիս 13-ին, Ս. Սանդուխտ կույսի և Թադեոս Առաքյալի տոնին ուխտագնացություն է կազմակերպվում, որտեղ ուխտավորները գիշերում են վրաններում: Ապա կուղևորվենք դեպի պատմական Պարսկահայք Նահանգի` Սալմաստ գավառ, որն ունեցել է 75 հայկական գյուղեր: Այդ գյուղերից կայցելենք երեքը` Փայաջուկ` Րաֆֆու ծննդավայր, Հաֆտ Վան և Մահլամ գյուղերը: Գիշերում ենք Ուրմիա քաղաքի Սահել հյուրանոցում:
Նախաճաշից հետո, այցելում ենք Գարդաբադ հայկական գյուղի Ս. Գևորգ գործող եկեղեցին /17րդ դարի կառույց/: Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Թավրիզ: Ճանապահին կտեսնենք Ուրմիա լիՃը, որը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։ Այցելում ենք Քանդովան գյուղը: Ժամանում ենք Թավրիզի հյուրանոց:
Նախաճաշից հետո կպտտվենք Թավրիզում: Քաղաքը հիմնադրել են Սասանյանները 3-4-րդ դդ: Այժմ Թավրիզը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որն իր մեծությամբ երրորդն է Իրանում: Որոշ հնագետներ պնդում են, թե Եդեմի այգին գտնվում էր հենց այստեղ, Թավրիզի մերձակայքում:
Թավրիզում կայցելենք Սբ. Մարիամ հայկական եկեղեցի, և Սբ. Սարգիս եկեղեցի և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Կտեսնենք նաև Արգը (Թավրիզ քաղաքի խորհիդանիշը - 14-րդ դարի), Թավրիզի բազարը, 15-րդ դարի Քաբուդ Մսկիթը, Էլ Գոլի զբոսայգին, Թավրիզի թանգարանը: Գիշերում ենք Թավրիզի հյուրանոցում:
Նախաճաշից հետո, շարունակում ենք ճանապարհը դեպի Բազարագն (Իրան-Թուրքիա) սահմանը: Կանցնենք Թուրքական սահմանը եւ հիանալով դրախտային բնությամբ`կհասնեք Բայազետ: Բայազետի բերդը այնքան անառիկ ժայռի վրա է կառուցված, որ նույնիսկ անգղները չեն հանդգնում բույն դնել, սակայն պետք է շտապել: Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Բոլոր հայերի նվիրական երազանքն է գոնե մեկ անգամ ոտք դնել Մասիսի վրա: Դուք մեքենայով բարձրանում եք մոտ 2500մ եւ Մասիսի լանջին պիկնիկ անում: Վայելելով Արարատի վրա գտնվելու բերկրանքը, հոգով հարստացած` շարժվում ենք դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կլինի կանգառ բնության կերտած չքնաղ Բերկրիի ջրվեժի մոտ: Երեկոյան հասնում ենք Վան: Տեղավորվում եք Ուրարտու հյուրանոցում(4*), ընթրում ենք հյուրանոցի ռեստորանում, որտեղ շատ համեղ եւ բազմատեսակ ուտեստներ են մատուցում:
Վանում առաջինը այցելում ենք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Մեքենաներով բարձրանում ենք Վարագավանք: Այն Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին է, հիմնվել է 10-րդ դարի վերջերին: Այստեղ գործել է Խրիմյան Հայրիկը:
Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աչքդ չես կարող կտրել լճի լազուր ջրերի գեղեցկությունից, որը կարծես չքնաղ մարգարիտ լինի Արեւմտյան Հայաստանի սրտում դրված: Աղթամար կղզի գնում ենք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.
Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ Վանա տառեխը: Հանգստանում, լողանում և վայելում ենք Վանա լիճը:
Վերադառնում ենք Ուրարտու հյուրանոց 4*, ընթրում եք եւ հանգստանում:
Նախաճաշից հետո հրաժեշտ ենք տալիս Վասպուրական աշխարհին եւ ուղեւորվում Տարոն աշխարհ՝ Մուշ (մոտ 220կմ): Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը: Ճաշում ենք Մուշի պարտեզում գտնվող ռեստորանում, այնուհետեւ ուղեւորվում ենք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը: Շարունակում ենք ճանապարհը դեպի Էրզրում: Հասնում ենք, տեղավորվում ենք միջազգային լեռնադահուկային կոմպլեքսի Փալան հյուրանոցում 4+*: Պտտվում ենք քաղաքում, որտեղ կտեսնեք Էրզրումի բերդը, Հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարանը: Ընթրում ենք ռեստորանում, որտեղ առաջարկվում է բազմատեսակ եւ բազմաքանակ ուտեսներ: Ցանկացողները կարող են օգտվել հյուրանոցի լողավազանից անվճար:
Ուղեւորվում ենք քաղաքամայր Անի: Ճանապարհին կտեսնենք Թորթումի ջրվեժը և Սբ. Գրիգոր եկեղեցին: Հասնում ենք Անի: Մեզ դիմավորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները, որի վրա հենց մուտքի դիմաց Բագրատունյաց տոհմի զինանշանն է՝ վազող առյուծը: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրտադ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով: Այսպես Անիում շրջելով մոտ երկու ժամ կտեսնենք բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ, շքեղ շինությունների փլատակներ: Արեւմտյան Հայաստան այցելող տուրիստների մոտ Անին առաջացնում է իրարամերժ զգացմունքներ՝ ցավ, ափսոսանք, զայրույթ, հպարտություն:
Ուղևորվում ենք Կարս: 928թ. Կարսը դարձավ Հայաստանի 10-րդ մայրաքաղաքը: Ճաշելով Կարսի «Օջախ բաշի» ռեստորանում, որտեղ շատ համեղ ու բազմատեսակ ուտեստներ են մատուցում, մի փոքր հանգստանալուց հետո սկսում ենք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Ցանկացողները կարող են բարձրանալ Կարսի բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում ենք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, որոնք հիանալի պահպանված են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները: Գիշերում եքԳրանդ Անի հյուրանոցում (4+*)
Առավոտյան նախաճշից հետո ուղեւորվում ենք սահման: Սահմանն անցնելուց հետո ուղևորվում ենք Ախալցիխե, որտեղ կտեսնենք հայկական եկեղեցին և Ախալցիխեի բերդը: Ուղևորվում ենք Թբիլիսի` ճանապարհին կանգ առնելով վրաց հոգևոր կենտրոն Մցխեթիում: Մցխեթին Վրաստանի ամենահին քաղաքներից է: Ք.ա. 3-րդ դարից մինչև 5-րդ դար եղել է վրացական թագավորություն մայրաքաղաքը: Այստեղ վրացիները քրիստոնեությունն ընդունել են 317թ: Այսօր էլ Մցխեթին համարվում է Վրաց Ուղղափառ և Առաքելական եկեղեցու կենտրոնը: Հաջորդ կանգառը առողջարանային քաղաք Բորժոմին է: Բորժոմին հայտնի է իր հանքնային ջրերով: Այստեղ հանքային աղբյուրներ հայտաբերվել են ավելի քան հազար տարի առաջ: Դա վկայում են 20-րդ դարի սկզբին հայտաբերված 7 քարե վաննաներ, որոնք թվագրվում են մ.թ. առաջին հազարամյակ: Ժամանում ենք Թբիլիսի, տեղավորում հյուրանոցում:
Առավոտյան նախաճաշից հետ կայցելենք Ֆունիկլոր, կպտտվենք Թբիլիսիի ամենագեղեցիկ փողոցներից մեկով՝ Ռուսթավելի պողոտայով, կայցելեք Հավլաբար, Սբ. Գրիգոր եկեղեցի: Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թբիլիսիում 13-րդ դարի սկզբներին: Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.: 1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին: Կայցելենք Հայ մեծերի պանթեոն և հարգանքի տուրք կմատուցենք հայ մեծանուն գրական և մշակութային գործիչներին (Րաֆֆի, Թումանյան, Գ. Սունդուկյան, Ղ. Աղայան, Նար-Դոս):
Ուղևորվում ենք դեպի վրաց-հայկական սահման /Բագրատաշեն/: Վերադառնում ենք Երևան: