Սիթի տուր Երևանում: Կայցելեք Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը, Հայոց ցեղասպանության թանգարան,Մերգելյան կարպետ: Ճաշ Մերգելյան կարպետում ,որտեղ ճանաչված խոհարար Արտավազդ Սարուխանյանի հետ կմասնակցենք հայկական ավանդական կերակուրների պատրաստմանը,ինչպես նաև կպարենք Քոչարի ( ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված հայկական ավանդական պար): Ճաշից հետո ուղևորվում եք հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածին: Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո, հեթանոսական տաճարի տեղում: Կայցելենք նաև Զվարթնոցի տաճար, որը կառուցել է Ներսես Շինարար կաթողիկոսը 643-652 թվականներին: Վերջինս ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում
Խոր Վիրապ (Հենց այստեղ Գրիգոր Լուսավորիչը անցկացրեց իր բանտարկության 14 տարիները , որը հետագայում դարձավ սրբավայր), այստեղից ամենամոտ տեսարան է դեպի բիբլիական Արարատ լեռը:: Ժամերով կարելի է հիանալ Արարատի անզուգական գեղեցկությամբ, բայց պետք է շարունակել ճանապարհը դեպի Նորավանք: Ճանապարհին կայցելենք Թրչունների քարանձավ (Արենի 1) և գյուղ Արենի՝ որտեղ կվայելենք հազարամյակների շունչը իր մեջ կրող անմահական գինին: Այստեղ մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճաշ, մենք կհյուրնկալվենք գինեգործ Մհերի տանը որտեղ թոնրում կպատրաստենք հայկական հայտնի խորովածը և կհամտեսենք Մհերի հեղինակային գինիները :Ճաշից հետո կշարունակենք ճանապարհը դեպի Նորավանք, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը ։Մենք այստեղ կտեսնենք Հիսուս Քրիստոսի անձեռակերտ դիմապատկերը, որը աշխարհում եզակի երևույթներից է :Վերադարձ Երևան գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Ուղևորվում ենք Հայաստանում միակ պահպանված հեթանոսական տաճար Գառնի ( սկիզբ մ.թ.ա. 2166 թ. , որը նվիրված է արևի Աստված Միհրին):Տեսնելով ճարտարապետական հրաշք համարվող Գառնին, մենք ամենագնացներով կուղևորվենք դեպի Գառնու ձոր, որտեղ մենք կտեսնենք ամենահզոր ճարտարապետի՝ բնության կեռտած քարերի սիմֆոնիան: Շարունակում ենք ճանապարհը Ազատ գետի կիրճով և հայտնվում ենք Գեղարդում (Այրիվանքում) :Հենց այս վանական համալիրում է շուրջ 5 դար պահվել սուրբ Գեղարդը, որը իր հետ Հայաստան էր բերել Թադևոս առաքյալը:Այստեղ մենք կտեսնենք Այրիվանքի երեք ժայռափոր եկեղեցիները: Մասնակցություն լավաշի թխման արարողությանը և ճաշ ռեստորանում, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Գառնու կիրճը:Ապա ճանապարհը կշարունակենք դեպի Սևան: : Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է: Այցելություն Սևանի թերակղզում գտնվող պատմական հուշարձաններից Սևանավանք 9-12-րդ դարեր, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի Սևանա լիճ:Գիշերակաց Ցենտրալ 4* կամ Իմպերիալ 4* հյուրանոցում:
Ուղևորություն Զվարթնոց օդանավակայան: Թռիչք: