Ուղևորություն Իսրայել` 7 օր/ 6գիշեր

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 890 USD Շրջագայության տեւողությունը: 7 օր Շրջագայության տեսակը: Իսրայել
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

Շրջագայության արժեքը  կախված է ձևավորված խմբի քանակից և տրանսպորտի տեսակից:  Նվազագույն քանակի (15 անձ) ավելացման հետ համամասնորեն իջնում է շրջագայության արժեքը: Այն ունենում է հետևյալ տեսքը.

  • 15 անձ (Mercedes Sprinter-18 տեղ) 930 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 25 և ավել անձ (Mercedes Bus -40 տեղ)` 890 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 3-12տ. երեխաների համար գործում են զեղչեր:

 

Անիտուրը կազմակերպում է նաև կնունքի արարողություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևորականի մասնակցությամբ:
1-ին օր

Ժամանում Թել-Ավիվ՝ Բեն Գուրիոն օդանավակայան: Ուղևորություն Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր: Երուսաղեմում կարող եք տեսնել ինչպես նոր, այնպես էլ հին քաղաքի տեսարանները (հրեական, քրիստոնեական և հայկական թաղամասեր): Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։
Գիշերակաց Երուսաղեմի Էյալ հյուրանոցում 4+*:

  • Երուսաղեմ
  • Երուսաղեմ
  • Երուսաղեմ
  • Սբ. Հակոբ եկեղեցի
  • Երուսաղեմ
2-րդ օր

Այցելություն Սբ. Հարության Տաճար, խոնարհում Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանին: Այցելություն Գողգոթա, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։ Այցելում եք նաև Պատանատեղի, Աստվածամոր ուշաթափման վայր, ինչպես նաև մասնակցություն հայոց թափորին և Սբ. Պատարագին՝ Հիսուսի Գերեզմանի վրա, ապա այց Վիա-Դոլորոսա և  Խաչի ճանապարհ: Ուղևորություն Ձիթենիների Պուրակ, որտեղ Հուդան մատնեց Քրիստոսին: Այցելություն Գեթսեմանի այգի, Աշխարհի ժողովուրդների եկեղեցի:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4+*:

  • Սբ. Հարության Տաճար
  • Սիոն
  • Ձիթենիների Պուրակ
  • Լացի պատ
3-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Երուսաղեմ – այցելություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան, էքսկուրսիա հայ հոգևորականի առաջնորդությամբ: Այցելություն դեպի Սիոն՝ Սբ. Հակոբյանց մայրավանք, Սրբոց Հրեշտակապետաց վանք, Սբ. Փրկիչ վանք, Վերնատուն, Աստվածամոր ննջման եկեղեցի (Դոռմիսիոն՝ dormission), Սբ. Պետրոսի Ուրացման եկեղեցի, Դավիթ թագավորի գերեզման: Այնուհետ կքայլեք Քրիստոսի անցած ճանապարով, կայցելեք Հիսուսի Սուրբ Գերեզմանատուն և Լացի պատ:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4+*:

  • Երուսաղեմ
  • Սիոնի դարպասներ
  • Վիա-Դոլորոսա
  • Աստվածածնի Ավետման եկեղեցի
  • Կանայի Հրաշքի եկեղեցի
  • Կանայի Հրաշքի եկեղեցի
4-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար, մասնակցություն Սբ. Պատարագին: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն վայրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը եւ մսուրը։ Այց Կաթի քարայր, որտեղ Աստվածամայրը կերակրել է Հիսուսին:
Այցելություն Մեռյալ ծով, վայր, որը պատմականորեն հանդիսանում է Սոդոմ-Գոմոր քաղաքների տեղը: Համարվում է աշխարհի ամենաաղի լիճը: Կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Հանգիստ Մեռյալ ծովի ափին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ բնական սպա-կենտրոնը որտեղ կարող եք հանգստանալ տաք ջրերում, վայելել կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքները ու ստանալ հանքային բուժում: Վերադարձ հյուրանոց:

  • Բեթղեհեմ
  • Սուրբ Ծննդյան տաճար
  • Սուրբ Ծննդյան տաճար
  • Մեռյալ ծով
  • Մեռյալ ծով
  • Մեռյալ ծով
5-րդ օր

Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Գալիլեա: Ճանապարհին այցելություն Նազարեթ, որտեղ անցել է Քրիստոսի մանկությունը և որտեղ Գաբրիել հրեշտակը ավետեց Աստծո որդու ծնունդը: 
Ուղևորություն Հորդանան գետ: Հորդանանը քրիստոնյաների համար Սուրբ գետ է, քանի որ այդտեղ է մկրտվել Հիսուս Քրիստոսը: Ավետարաններում այն հանդես է գալիս որպես վայր, ուր Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն տալու համար մկրտում էր Երուսաղեմից և Հրեաստանից եկող բոլոր մարդկանց։ Ժամանում Գալիլեա: Տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց  Պրիմա Գալիլ հյուրանոցում 4*:

  • Նազարեթ
  • Նազարեթ
  • Հորդանան գետ
  • Հորդանան գետ
  • Գալիլեա
6-րդ օր

Շրջագայություն Հիսուսի սրբավայրերով, նավարկություն Գալիլեա ծովի վրա՝ Հիսուսի նավակով: Այցելություն Պետրոսի ձկան եկեղեցի, 5000-ի կերակրման եկեղեցի, Տաբղա, Կափառնայում:
Ուղևորություն Թել Ավիվ: Ճանապարհին այցելություն Հայֆա: Հայֆա - անունը ծագել է այդ տարածաշրջանում վաղ տարածված արամեական լեզվից, որով «հաֆֆա» նշանակում է ուղղակի «ափ»: Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Խաչակիրները քաղաքի անունը կապում էին առաջին քահանա Կայիֆայի անվան հետ, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը խաչվել էր։ Ժամանում Թել Ավիվ, տեղավորում Պրիմա Թել Ավիվ հյուրանոցում 4*:

  • Գալիլեա
  • Պետրոսի ձկան եկեղեցի
  • 5000-ի կերակրման եկեղեցի
  • Տաբղա
  • Գալիլեա
7-րդ օր

Այց Յաֆֆա, Հոպպե, Սբ. Նիկողայոսի hայկական վանք: Այցելություն Յաֆֆա ադամադների թանգարան, որտեղ դուք հնարավորություն կունենաք ձեռք բերելու հետաքրքիր ադամանդյա զարդեր՝ զեղչված գներով:
Ուղևորություն Բեն Գուրիոն օդանավակայան: Ճանապարհին այցելություն Լոդ՝ Սուրբ Գևորգի վանք, խոնարհում քաջ զորավարի դամբարան-գերեզմանին:
Ժամանում օդանավակայան: Թռիչք:

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ