Ժամանում Թել Ավիվ: Ուղևորություն Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր: Երուսաղեմում կարող եք տեսնել ինչպես նոր այնպես էլ հին քաղաքի տեսարանները (հրեական, քրիստոնեական և հայկական թաղամասեր): Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։
Գիշերակաց Երուսաղեմի Ամբասադոր հյուրանոցում 4*:
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար և Կաթի քարայր: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը եւ մսուրը։
Վերադարձ Երուսաղեմ: Երուսաղեմ – այցելություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան, ծանոթություն պատրիարքարանի գործունեության հետ, էքսկուրսիա հայ հոգևորականի (վարդապետի) մասնակցությամբ, այցելություն, Սուրբ Հակոբ եկեղեցի (XII դ.), որը համարվում է Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիներ հայկական գրադարան, Սուրբ Թարգմանչաց դպրոց, հայկական այգի հայկական խաչքարներով ու գերեզմանատուն, հոսպիտալ, Դավթի աշտարակ, Սիոնի դարպասներ և այլ կրոնական ու պատմամշակութային շինություններ։
Այցելություն դեպի Սիոն՝ սուրբ բլուր, որտեղ ըստ աստվածաշնչյան առասպելի գտնվել է Աստծո տաճարը և Դավիթ թագավորի ապարանքը, որտեղ ժամանակին պահվել է «Ուխտի տապանակը»: Այստեղ է գտնվում նաև Դավիթ թագավորի գերեզմանը և հին մզկիթը: Այնուհետ կքայլեք Քրիստոսի անցած ճանապարով, կայցելեք Հիսուսի Սուրբ Գերեզմանատուն և Լացի պատը: Ուղևորություն Ձիթենիների Պուրակ, որտեղ Հուդան մատնեց Քրիստոսին: Ժամերգության մասնակցություն եկեղեցում: Այցելություն Գողգոթա, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։ Խաչափայտի հայտնաբերման վայրում կառուցվել է «Սուրբ գերեզմանի եկեղեցին»: Խոնարհում Քրիստոսի գերեզմանին:
Գիշերակաց Երուսաղեմի Ամբասադոր հյուրանոցում 4*:
Նախաճաշ հյուրանոցում: Այցելություն Գալիլիա և Նազարեթ, որտեղ անցել է Քրիստոսի մանկությունը և որտեղ Գաբրիել հրեշտակը ավետեց Աստծո որդու ծնունդը:
Ուղևորություն Հորդանան գետ: Հորդանանը քրիստոնյաների համար Սուրբ գետ է, քանի որ այդտեղ է մկրտվել Հիսուս Քրիստոսը: Ավետարաններում այն հանդես է գալիս որպես վայր, ուր Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն տալու համար մկրտում էր Երուսաղեմից և Հրեաստանից եկող բոլոր մարդկանց։
Գիշերակաց Երուսաղեմի Ամբասադոր հյուրանոցում 4*:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր (շոփինգ):
Ցանկության դեպքում հավելյալ ուղևորություն Կեսարիա, Ակկո և Հայֆա: Կեսարիան կառուցվել ավելի քան 2000 տարի առաջ Հերովդես I Մեծի կոմից: Այն կարևոր դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ: Քրիստոսի կյանքի օրոք այստեղ իշխել Պիղատոս Պոնտացին: Այստեղ Պետրոս առաքյալի կողմից կրոնափոխ է եղել առաջին հռոմեացին, ով դարձավ Հիսուսին հավատացող առաջին ոչ հրեան: 4-րդ դարում ողջ բնակավայրն ընդունել է քրիստոնեություն՝ դառնալով քրիստոնյա Հռոմեական կայսրության կարևոր կենտրոններից մեկը: Հայֆա - անունը ծագել է այդ տարածաշրջանում վաղ տարածված արամեական լեզվից, որով «հաֆֆա» նշանակում է ուղղակի «ափ»: Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Խաչակիրները քաղաքի անունը կապում էին առաջին քահանա Կայիֆայի անվան հետ, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը խաչվել էր։
Գիշերակաց Երուսաղեմի Ամբասադոր հյուրանոցում 4*:
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Մեռյալ ծով, որ համարվում է աշխարհի ամենաաղի լիճը: Աղիությունը հասնում է մինչև 33,7 %: Այն կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Ծովի մակարդակից Մեռյալ ծովը ցածր է 1300 ոտնաչափ, որը ամենացածր կետն է ամբողջ Երկիր մոլորակում:
Հանգիստ Մեռյալ ծովի ափին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ բնական սպա-կենտրոնը որտեղ կարող եք հանգստանալ տաք ջրերում, վայելել կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքները ու ստանալ հանքային բուժում:
Ուղևորություն Էյլաթ, որը գտնվում է Կարմիր ծովի Էյլաթյան ծոցի ափին: Էյլաթը Իսրայելի հնագույն քաղաքներից է, որև գտնվում է երկրի ամենահարավային մասում:
Գիշերակաց 4* հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր, հանգիստ Կարմիր ծովի ափին, որը բնության յուրահատուկ ստեղծագործությունների մեկն է: Ծովի ջուրը շատ թափանցիկ է և տաք: Ջրի մակերեսից մինչև ամենախորքերը կարելի է տեսնել հրաշալի կորալային այգիներ բազմազան ձկներով, խորտակված նավեր և խոշոր ծովային բնակիչներ:
Գիշերակաց 4* հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Թել Ավիվ: Թել Ավիվը մեծությամբ Իսրայելի երկրորդ քաղաքն է, տնտեսական և մշակութային կենտրոնը: Թել Ավիվ թարգմանաբար նշանակում է գարնան բլուր: Քաղաքը հիմնադրել են հրեա վերաբնակները արվարձանային “յաֆֆա” ծովային հին նավահանգստի տեղում:
Գիշերակաց 4* Մարինա հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Զբոսանք Թել Ավիվում, այցելություն Յաֆֆա: Հայտնի է, որ 636 թ. Յաֆֆան գրավել են արաբները, 1268 թ.՝ մամլուքները, այնուհետ 1799 թ. Նապոլեոն Բոնապարտը, որի եգիպտական արշվանքի ժամանակ Յաֆֆայի հայկական եկեղեցու շենքը ծառայել է որպես նապալեոնյան բանակի ժանտախտով հիվանդ զինվորների կացարան: Այցելություն Յաֆֆայի ադամադների թանգարան: Թանգարանում դուք հնարավորություն կունենաք ձեռք բերել հետաքրքիր ադամանդյա զարդեր՝ զեղջված գներով:
Գիշերակաց 4* Մարինա հյուրանոցում:
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն օդանավակայան, մեկնում: