Իրան` 5-օրյա շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 490 USD Շրջագայության տեւողությունը: 5 օր Շրջագայության տեսակը: Իրան

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

Շրջագայության արժեքը  կախված է ձևավորված խմբի քանակից և տրանսպորտի տեսակից:  Նվազագույն քանակի (10 անձ) ավելացման հետ համամասնորեն իջնում է շրջագայության արժեքը: Այն ունենում է հետևյալ տեսքը.

10 -20 անձ (Mercedes Sprinter-18 տեղ)`  520 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
20 - 30 անձ (Mercedes Bus -35 տեղ)` 490 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
3-12տ. երեխաների համար գործում են զեղչեր:

1-ին օր

Առավոտյան ուղևորվում եք դեպի Կապան: Ճանապարհին կայցելեք Նորավանք՝ Հայաստանի միակ երկհարկ եկեղեցին, որը կառուցվել է  13-րդ դարում:  Շարունակում եք ճանապարհը դեպի Տաթև: Դեպի Տաթև ճանապարհն անցնում է ոլորաններով, որոնց մի կողմում անդնդախոր ձորն է, իսկ մյուս կողմում`բարձրաբերձ լեռները: Ձորի պռնկին կառուցված այս եկեղեցին մարդկանց վրա թողնում է անմոռանալի տպավորություն:
Ժամանում եք Կապան, տեղավորվում հյուրանոցում:

  • Նորավանք
  • Նորավանք
  • Տաթև
  • Տաթև
  • «ՏաԹևեր» ճոպանուղի
2-րդ օր

Նախաճաշից հետո ուղևորվում եք Իրանի սահման: Հատելով Նուրդուզի սահմանը՝ պատմական Սյունիք աշխարհից կմտնեք Պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառ: Ներկայիս Ջուլֆա /Ջուղա/ քաղաքի մոտով կուղևորվեք դեպի  Թավրիզ: Ճանապարհին կայցելեք Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք (Մաղարդավանք): 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս է կազմում:
Ժամանում եք Թավրիզ, տեղավորվում հյուրանոցում: Երեկոյան կպտտվեք Թավրիզում: Քաղաքը հիմնադրել են Սասանյանները 3-4-րդ դդ: Այժմ Թավրիզը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի կենտրոնն է, որն իր մեծությամբ երրորդն է Իրանում: Որոշ հնագետներ պնդում են, թե Եդեմի այգին գտնվում էր հենց այստեղ, Թավրիզի մերձակայքում:
Գիշերակաց Գոսթարեշ հյուրանոցում 4*:

  • Արաքս գետը
  • Ջուլֆա
  • Սուրբ Ստեփանոս վանք
  • Սբ. Ստեփանոս վանք
  • Սբ. Ստեփանոս
3-րդ օր

Թավրիզում կայցելեք Սբ. Մարիամ հայկական եկեղեցի, Սբ. Սարգիս եկեղեցի և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Կտեսնեք նաև Արգը (Թավրիզ քաղաքի խորհրդանիշը` 14-րդ դար), Թավրիզի բազարը, 15-րդ դարի Կապույտ Մզկիթը, Էլ Գոլի զբոսայգին, Թավրիզի թանգարանը:
Ուղևորվում եք Ուրմիա: Ճանապահին կտեսնեք Ուրմիա լիճը, որը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։
Ժամանում Ուրմիա, տեղավորում հյուրանոցում: Պտույտ Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցի: Գիշերում եք Ուրմիա քաղաքի Պարկ Ուրմիա հյուրանոցում 4*:

  • Թավրիզ
  • Սբ Մարիամ եկեղեցի
  • Սբ. Սարգիս եկեղեցի
  • Կապույտ մզկիթ
  • Թավրիզի շուկա
  • Թավրիզ
4-րդ օր

Նախաճաշից հետո այցելում եք Սալմաստ և Խոյ քաղաքներ: Ուղևորություն Սբ. Թադեի վանք: Ս. Թադեի վանքը (9-րդ դար) նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Թադևոսի վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից մեկն է համարվում, որը կառուցվել է շուրջ 1700 տարի առաջ: Պատմաբանների հավաստիացմամբ այնտեղ է թաղվել քրիստոնեության մեծ քարոզիչ Թադևոս Առաքյալը: Առաջին եկեղեցին կառուցվել է 68թ, իսկ վանական համալիրի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին: Ժամանում Ջուլֆա, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց հյուրանոցում 4*:

  • Ուրմիա
  • Սալմաստ
  • Սալմաստ
  • Ս. Թադեի վանք
  • Ս. Թադեի վանք
6-րդ օր

Ուղևորություն Շահ Աբբասի Պալատ և Հովվի եկեղեցի (17-րդ դար): Ուղևորություն հայ - իրանական սահման: Շարունակում եք ճանապարհը Երևան: Ցանկության դեպքում ճանապարհին կայցելեք Խնձորեսկ` քարանձավային քաղաք: Այստեղ է գտնվում  հայտնի ճոճվող կամուրջը:
Ժամանում Երևան

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ