Մեկնում
Առաջիկա տուր

Տուր Իրան և Արևմտյան Հայաստան 7օր /6 գիշեր

Շրջագայության արժեքը: սկսած 630 USD Շրջագայության տեւողությունը: 7 օր Շրջագայության տեսակը: Համակցված տուրեր
ԾԱՆՈՒՑՈՒՄ՝

Շրջագայության արժեքը  կախված է ձևավորված խմբի քանակից և տրանսպորտի տեսակից:  Նվազագույն քանակի (15 անձ) ավելացման հետ համամասնորեն իջնում է շրջագայության արժեքը: Այն ունենում է հետևյալ տեսքը.

  • 15 անձ` 660 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 25 և ավել անձ ` 630 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 3-12տ. երեխաների համար գործում են զեղչեր:
  • Խմբակային պատվերների դեպքում կկիրառվեն զեղչեր:
1-ին օր

Առավոտյան ուղևորվում եք դեպի Իրանի սահման: Հատելով Նուրդուզի սահմանը՝ պատմական Սյունիք աշխարհից կմտնեք Պատմական Վասպուրական նահանգի Արտազ գավառ: Ներկայիս Ջուլֆա /Ջուղա /քաղաքի մոտով կուղևորվեք դեպի Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը(Մաղարդավանք): 9-րդ դարի հայկական կրոնական համալիր է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս է կազմում: Վանքը գտնվում է Իրանի հյուսիսում, Ջուլֆա քաղաքից 15կմ հեռավորության վրա, Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին: Կայցելեք Հովվի եկեղեցի և 16-րդ դարի պարսկական քարվանսարայ:
Գիշերում եք Ջուլֆա քաղաքի հյուրանոցում 3*:

  • Արաքս գետը
  • Ջուլֆա
  • Սուրբ Ստեփանոս վանք
  • Սբ. Ստեփանոս
  • Սբ. Ստեփանոս վանք
2-րդ օր

Ուղևորություն Թավրիզ: Ժամանում Թավրիզ, պտույտ քաղաքում: Թավրիզում կայցելեք Սբ. Մարիամ հայկական եկեղեցի, և Սբ. Սարգիս եկեղեցի և Թավրիզի Հայոց ազգային առաջնորդարանը: Կտեսնեք նաև Արգը (Թավրիզ քաղաքի խորհիդանիշը - 14-րդ դարի), Թավրիզի բազարը, 15-րդ դարի Քաբուդ Մսկիթը, Էլ Գոլի զբոսայգին, Թավրիզի թանգարանը:
Ուղևորվում եք Ուրմիա: Ճանապահին կտեսնեք Ուրմիա լիճը, որը Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև Կապուտան, Թիլ։
Ժամանում Ուրմիա, տեղավորում հյուրանոցում: Պտույտ Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցի: Գիշերում եք Ուրմիա քաղաքի Պարկ Ուրմիա հյուրանոցում 4*:

  • Թավրիզ
  • Սբ. Սարգիս եկեղեցի
  • Սբ Մարիամ եկեղեցի
  • Թավրիզ
  • Թավրիզի շուկա
  • Կապույտ մզկիթ
3- րդ օր

Նախաճաշից հետո այցելում եք Գարդաբադ հայկական գյուղի Ս. Գևորգ գործող եկեղեցին /17րդ դարի կառույց/: Ապա շարունակում եք ճանապարհը դեպի Սալմաստ և Խոյ քաղաքներ: Ժամանում Խոյ, պտույտ քաղաքում, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց հյուրանոցում 3*:

  • Սալմաստ
  • Սալմաստ
  • Խոյ
  • Խոյ
4-րդ օր

Ուղևորություն Սբ. Թադեի վանք: Ս. Թադեի վանքը (9-րդ դար) նույնպես ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Սուրբ Թադևոսի վանքը աշխարհի ամենահին սրբավայրերից մեկն է համարվում, որը կառուցվել է շուրջ 1700 տարի առաջ: Պատմաբանների հավաստիացմամբ այնտեղ է թաղվել քրիստոնեության մեծ քարոզիչ Թադևոս Առաքյալը: Առաջին եկեղեցին կառուցվել է 68թ, իսկ վանական համալիրի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 7-րդ դարին: Մասնակցություն ուխտագնացությանը:
Ուղևորություն Իրան-Թուրքիա սահման: Կանցնեք Թուրքական սահմանը եւ հիանալով դրախտային բնությամբ`կհասնեք Բայազետ: Բայազետի բերդը այնքան անառիկ ժայռի վրա է կառուցված, որ նույնիսկ անգղները չեն հանդգնում բույն դնել, սակայն պետք է շտապել: Հաջորդ կանգառը Արարատ սարն է: Բոլոր հայերի նվիրական երազանքն է գոնե մեկ անգամ ոտք դնել Մասիսի վրա:
Շարժվում եք դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կլինի կանգառ բնության կերտած չքնաղ Բերկրիի ջրվեժի մոտ: Երեկոյան հասնում ենք Վան:
Տեղավորվում եք Հալդի հյուրանոցում(4*):

  • Ս. Թադեի վանք
  • Ս. Թադեի վանք
  • Բայազետ
  • Բերկրիի ջրվեժ
  • Վան
5-րդ օր

Վանում առաջինը այցելում ենք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է  Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աչքդ չես կարող կտրել լճի լազուր ջրերի գեղեցկությունից, որը կարծես չքնաղ մարգարիտ լինի Արեւմտյան Հայաստանի սրտում դրված: Աղթամար կղզի գնում ենք նավակով մոտ 15րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.
Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ Վանա տառեխը: Ուղևորվում եք Դատվան: Ժամանում եք տեղավորվում հյուրանոցում:
Գիշերակաց «Գրանդ Իսկենդեր» հյուրանոցում 4*, որը գտնվում է Վանա լճի ափին:

  • Վանա լիճը
  • Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի
  • Վանա լիճը
  • Աղթամար կղզի
  • Վանա բերդ
6-րդ օր

Ուղևորվում եք Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ճաշում եք Մուշի պարտեզում գտնվող ռեստորանում, այնուհետեւ հետո ուղեւորվում եք Կարս: Սկսում եք Կարսի պտույտը: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Գիշերում ենք Կարսի «Գրանդ Անի» հյուրանոցում 4*:

  • Սբ. Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Կարսի համայնապատկեր
7-րդ օր

Ուղևորվում եք Անի: Ձեզ դիմավորում են Սմբատաշեն խրոխտ պարիսպները, որի վրա` հենց մուտքի դիմաց, Բագրատունյաց տոհմի զինանշանն է՝ վազող առյուծը: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց:
Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան  միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Ուղեւորվում եք սահման: Երեւան հասնում եք  ժամը 22:00-23:00 սահմանում:

  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
  • Սմբատաշենի պարիսպներ
  • Անիի կամուրջ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ