Անիտուրը կազմակերպում է նաև կնունքի արարողություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի հոգևորականի մասնակցությամբ:
Ժամանում Թել-Ավիվ՝ Բեն Գուրիոն օդանավակայան: Ժամանում, տեղավորում հյուրանոցում: Թել Ավիվն անվանում են Սպիտակ քաղաք մեծաթիվ սպիտակ և բաց տոներով ներկված շինությունների համար: 2003 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թել Ավիվի «Սպիտակ քաղաքը» հռչակեց համաշխարհային մշակութային ժառանգություն՝ որպես «20-րդ դարասկզբի նոր քաղաքաշինության և ճարտարապետության բացառիկ օրինակ»:
Գիշերակաց Մերկուրի հյուրանոցում 4*:
Ուղևորություն Ձիթենիների Պուրակ, որտեղ Հուդան մատնեց Քրիստոսին: Այցելություն Գեթսեմանի այգի, Աշխարհի ժողովուրդների եկեղեցի: Դիտակետ: Spasso -Այցելություն Համբարձման վանք, Համբարձման մատուռ: Այցելություն Սբ. Գերասիմի վանք:
Ուղևորություն Նազարեթ, որտեղ անցել է Քրիստոսի մանկությունը և որտեղ Գաբրիել հրեշտակը ավետեց Աստծո որդու ծնունդը: Այցելություն Սբ. Աստվածածնի Ավետման Տաճար և Սբ. Հովսեփ եկեղեցի:
Այցելություն Հորդանան գետ: Հորդանանը քրիստոնյաների համար Սուրբ գետ է, քանի որ այդտեղ է մկրտվել Հիսուս Քրիստոսը: Ավետարաններում այն հանդես է գալիս որպես վայր, ուր Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն տալու համար մկրտում էր Երուսաղեմից և Հրեաստանից եկող բոլոր մարդկանց։ Ուղևորություն Գալիլեա:
Գիշերակաց հյուրանոցում 4*:
Շրջագայություն Գալիլեայում: Այցելություն Պետրոսի ձկան եկեղեցի, 5000-ի կերակրման եկեղեցի, Տաբղա, Կափառնայում: Ուղևորություն Երուսաղեմ՝ երեք կրոնների սրբավայր: Այցելություն Հայֆա: Հայֆա - անունը ծագել է այդ տարածաշրջանում վաղ տարածված արամեական լեզվից, որով «հաֆֆա» նշանակում է ուղղակի «ափ»: Հայֆան տարածվում է Կարմել լեռան լանջերին և ավելի քան 3000 տարվա պատմություն ունի։ Խաչակիրները քաղաքի անունը կապում էին առաջին քահանա Կայիֆայի անվան հետ, որի ժամանակ Հիսուս Քրիստոսը խաչվել էր։ Ժամանում Երուսաղեմ:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4*:
Ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար, մասնակցություն Սբ. Պատարագին: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն վայրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։ Բուն այրի մեջ է գտնվում Հիսուսի ծնված տեղը եւ մսուրը։ Այց Կաթի քարայր, որտեղ Աստվածամայրը կերակրել է Հիսուսին:
Այցելություն Մեռյալ ծով, վայր, որը պատմականորեն հանդիսանում է Սոդոմ-Գոմոր քաղաքների տեղը: Համարվում է աշխարհի ամենաաղի լիճը: Կոչվում է Մեռյալ ծով, քանի որ այնտեղ կենդանություն չկա: Հանգիստ Մեռյալ ծովի ափին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ բնական սպա-կենտրոնը որտեղ կարող եք հանգստանալ տաք ջրերում, վայելել կոսմետիկ ցեխի (դիմակ) լոգանքները ու ստանալ հանքային բուժում:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4*:
Պտույտ Երուսաղեմի հայկական վայրերով: Հայկական թաղամասը գտնվում է Հին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում և զբաղեցնում է Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այցելություն Սբ. Հարության Տաճար: Այցելություն Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարան, էքսկուրսիա հայ հոգևորականի առաջնորդությամբ: Այցելություն Սբ. Հակոբյանց մայրավանք:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4*:
Երուսաղեմում կարող եք տեսնել ինչպես նոր, այնպես էլ հին քաղաքի տեսարանները (հրեական, քրիստոնեական և հայկական թաղամասեր): Այցելություն Սիոն՝, Սրբոց Հրեշտակապետաց վանք, Սբ. Փրկիչ վանք, Վերնատուն, Աստվածամոր ննջման եկեղեցի (Դոռմիսիոն՝ dormission), Սբ. Պետրոսի Ուրացման եկեղեցի, Դավիթ թագավորի գերեզման:
Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4*:
Կքայլեք Քրիստոսի անցած ճանապարով, կայցելեք Հիսուսի Սուրբ Գերեզմանատուն: Այցելություն Գողգոթա, որտեղ, ըստ Ավետարանի, խաչվել է Քրիստոսը։ Այցելում եք նաև Պատանատեղի, Աստվածամոր ուշաթափման վայր, ինչպես նաև մասնակցություն հայոց թափորին և Սբ. Պատարագին՝ Հիսուսի Գերեզմանի վրա, ապա այց Վիա-Դոլորոսա և Խաչի ճանապարհ: Գիշերակաց Էյալ հյուրանոցում 4*:
Պտույտ Յաֆֆայում: Յաֆֆան հայտնի է Հովհաննեսի, Սողոմոն Իմաստունի և Սուրբ Պետրոսի աստվածաշնչյան պատմությունների, ինչպես նաև` Անդրոմեդայի և Պրեսևսի դիցաբանական կերպարների հետ կապված: Այցելություն հայկական Սուրբ Նիկողայոս վանք:Ազատ ժամանց, շոփինգ: Ուղևորություն Բեն Գուրիոն օդանավակայան:
Ժամանում օդանավակայան: Թռիչք: