Արեւմտյան Հայաստան 4-օրյա շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 0 USD Շրջագայության տեւողությունը: 4 օր Շրջագայության երկարությունը: 2200 կմ ( 1367 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան

ԾԱՆՈՒՑՈՒՄ՝
Շրջագայության արժեքը կախված է ձևավորված խմբի քանակից: Նվազագույն քանակի (10 անձ) ավելացման հետ համամասնորեն իջնում է շրջագայության արժեքը: Այն ունենում է հետևյալ տեսքը.

  • 10 անձ` 430 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 15 անձ` 410 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ
  • 20 և ավել անձ` 390 ԱՄՆ դոլլարին համարժեք ՀՀ դրամ

Աշակերտների և ուսանողների համար գործում է զեղչային համակարգ: Զեղչեր կիրառվում են նաև խմբակային պատվերների դեպքում:

1-ին օր

Շրջագայությունը սկսվում է Երեւանից, առավոտյան ժամը 5-ին: Անցնելով Գյումրին՝ կհասնեք հայ-վրացական սահման: Այն բարեհաջող հատելուց հետո կուղեւորվեք Ջավախք, որը մեզ համար շատ հարազատ է: Մինչեւ Ախալցխայի ոլորապտույտները ձեզ կուղեկցի Կուր գետը, որի ափին`Խերտվիսի բերդի մոտ, կհանգստանաք եւ կնախաճաշեք:
Նկարագրված ճանապարհը Երեւանից մինչեւ Թուրքական սահման, կազմում է մոտ 300կմ:
Նախաճաշից հետո կանցնեք թուրքական սահմանը եւ, հիանալով դրախտային բնությամբ ու անցնելով 140կմ, կհասնեք Կարս՝ Հայոց 10-րդ մայրաքաղաք /928թ./: Կարսում տեսնելու եք Առաքելոց եկեղեցին /928-953թթ./, Կարսի բերդը, սբ. Վարդանի կամուրջը, Չարենցի տունը:
Գիշերում եք Գրանդ Անի հյուրանոցում 4*, որը իր հարմարավետությամբ ու բարձր մակարդակով համապատասխանում է իր անվանը:

  • Կարսի համայնապատկեր
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Կարսի բերդ
  • Կարս
2-րդ օր

Օրը բարի է, քանզի նախաճաշից հետո ձեզ իր մոտ է կանչում Վանա լիճը: Աչքդ չես կարող կտրել նրա զմրուխտյա տեսքից, բայց երբ մի պահ բարձրացնում ես հայացքդ, սարսուռ ես զգում Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու ահազդու տեսքից, որից նույնիսկ սարսափում է Վալին և հրամայում վերացնել այդ «գոռոզ» եկեղեցին: Նավակը ձեզ հետ է բերում: «Աղթամար» ռեստորանում անպայման պիտի համտեսեք մեր պապերի այդքան երազած վանա տառեխը: Վերադառնում եք Վան, որը մոտ 40կմ է հեռու Աղթամարից:
Գիշերելու եք Ուրարտու հյուրանոցում (4*): Եթե նկատեցիք, հյուրանոցների անուններն էլ են հոգեհարազատ, բացի դրանից ասեմ, որ Ուրարտու հյուրանոցը գտնվում է Վանի Այգեստան թաղամասում:

  • Աղթամար կղզի
  • Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի
  • Վանա լիճը
  • Վանա լիճը
  • Վան
3-րդ օր

Նախաճաշից հետո շարունակում եք ձեր ուղևորությունը. Բերկրիի ջրվեժը ուղղակի բնության կերտած հրաշք է, Բայազետի բերդը այնքան անառիկ ժայռի վրա է կառուցված, որ նույնիսկ անգղերը չեն հանդգնում բույն դնել, սակայն պետք է շտապել,  որովհետև գնում եք արքայի մոտ, և եթե նա բարեհաճ եղավ ձեր նկատմամբ, ուրեմն բախտավոր եք, որ պիտի տեսնեք Արարատը և զգաք նրա կենսական ուժը: Իգդիր մտնելուց հետո գնում եք Կարս, տեղավորվում Գրանդ Անի հյուրանոցում(4*): Ընթրիքից հետո կարող եք օգտվել հյուրանոցի լողավազանից և թուրքական բաղնիքից:

  • Վանա բերդ
  • Մհերի դուռ
  • Բերկրիի ջրվեժ
  • Արարատ սար
  • Բայազետի բերդ
4-րդ օր

Առավոտյան ուղեւորություն Հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: 961թ. Կարսից մայրաքաղաքը տեղափոխվեց Անի: Անին համարվում է հազար ու մի եկեղեցիների քաղաք. Մայր տաճար /989-1001թթ./, սբ. Փրկիչ /1035թ./, Տիգրան Հոնենց, Գագկաշեն /1001-1020թթ./, Աբուղամրենց սբ. Գրիգոր եւ մի շարք այլ շինությունների ավերակներ: Անին բոլորի վրա թողնում է տխուր տպավորություն:
Ուղևորվում եք սահման: Սահմանն անցնելուց հետո Ախալցխայի «Ռոմանտիկա» ռեստորանում հրաժեշտի երեկո է, որտեղ արդեն իրար հետ մտերմացած մարդիկ ուրախ և ջերմ մթնոլորտում սրտանց ուխանում են:
Երևան հասնում եք կեսգիշերին:

  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
  • Աբուղամրենց սբ. Գրիգոր եկեղեցի
  • Գագկաշեն

Լրացուցիչ տեղեկատվություն

Կարծիքներ

Սամվել Բաբայան

Սպասելիքներս լիովին արդարացան: Ուխտագնացությունից հետո ես մի ցանկություն ունեմ. ինչ գնով էլ լինի մեր պապերի երկիրը վերադարձնել իսկական տերերին: Եթե մենք չկարողանանք դա կանեն մեր թոռները կամ ծոռները:

Սամվել Բաբայան Շինարար
Թադևոս Պասկևիչյան

Խոսքեր չեմ գտնում նկարագրելու իմ զգացմունքներն ու տպավորությունները: Անչափ շնորհակալ եմ Անիտուրից և մեծ հաճույքով կմասնացեմ այլ միջոցառումներին:

Թադևոս Պասկևիչյան Լեզվագետ
Արտյոմ Նազարյան

Միշտ էլ դժվար է տպավորությունների հորձանուտի անմիջական ազդեցության ներքո հավաքել մտքերը և արտահայտել դրանք այդ նույն գույներով  և ուժգնությամբ: Այդ դժվարությունը բազմապատկվում է, երբ տպավորությունները ունեն ոչ թե զուտ գեղագիտական արժեք, այլ վերաբերում են շատ ավելի խորը, հոգեկան ոլորտին, և երբ այդ տպավորւթյունները այնքան հակասական և իրարամերժ են, որ ինքդ էլ ես հայտնվում ինքնահակասության մեջ՝ չիմանալով ինչին առաջնություն տալ: Մի կողմից ոգևորություն , որ ոտքդ դրել ես մի հողի, որի անունը շուրթերին մեր պապերն են հեռվում հանգչել, և հիացմունք  այն գերմարդկային գեղեցկությամբ, որ չնայած անհավատի գազանաբարո քաղաքականության, պահպանել է վերերկրյա ազդեցիկությունը: Մյուս կողմից՝ ցավ, չէ, ավելի շուտ ցասում այն տեսարաններից, որոնց ականատես ես լինում ողջ ուղևորության ընթացքում, երբ տեսնում ես, թե իչնպես են քեզ ոչնչացնողների սերունդները տիրացել քո ժառանգությանը, քո սրբություններին և հետևողականորեն  ոչնչացնում են քեզ հիշեցնող ամեն մի հետք: Ավելին, մի քուրդ պահակ քեզ վաճառել Անիի ավերակներից գտած քո ազգային հարստությունը:
Չգիտեմ, երևի մի քանի շաբաթ պետք է, որպեսզի «մարսեմ» այն ամենը, ինչ տեսանք այս 4 օրվա ընթացքում, որպեսզի հասկանամ, թե ինչ թողեցինք հետևում:  Բայց մի բան կարող եմ հիմա փաստել. այն նպատակը, որով ազդված որոշեցի մասնակցել այս ուղևորությանը, արդարացրեց իրեն. Յուրաքանչյուր հայ, աշխարհիս որ ծայրում էլ լինի, պետք է ուխտի գեթ մեկ անգամ այցելել մեր Էրգիր և այդ ուխտը  պետք է փոխանցի սերնդեսերունդ մինչև այն օրը, երբ մենք այնտեղ ոտք կդնենք որպես դե յուրե տերեր:

Արտյոմ Նազարյան Իրավաբան
Անյա Ահարոնյան

Խորին շնորհակալություն ուղևորության համար: Սա հայրենանվեր մեծ աշխատանք է: Եղել եմ տարբեր երկրներում,  հաճախ զարմացել ու հիացել եմ նրանց կոթողներով  և պատմական հուշարձաններով: Բայց այն զգացմունքներն ու տպավորությունները, որ զգացի մեր պատմական երկրում, մեկ հպարտություն և հիացմունք էին առաջացնում, մեկ էլ վիշտ և ցասում, երբ շուրջս լսվում էր թուրքական խոսքը:
Շատ մեծ անակնկալ էր ինձ համար, ծննդյանս տարեդարձը նշելը, որը չէր վրիպել Ձեր ուշադրությունից: Երախտագիտությունս եմ հայտնում այդ անակնկալի համար: Թող որ այն լուման, որ Դուք ներդնում եք համայն հայության երազանքի կատարվելու գործում, պսակվի հաջողությամբ:

Անյա Ահարոնյան Բժիշկ
Լևոն Մազամանյան

Շնորհակալություն ուղևորության համար: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայի փափագն է լինել իր նախնիների երկրում՝ պատմական Հայաստանում: Շատ ուրախալի է, որ մեր խումբը հիմնականում կազմված էր երիտասարդներից, որոնք պետք է կամ իրականացնեն մեր դարավոր երազանքը, կամ էլ դարավոր երազանքը, կամ էլ պատմական հիշողությունը փոխանցեն սերունդներին: Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է:
Տպավորություններս, ճիշտն ասած, այնքան շատ են, որ դեռ ուղեղիս մեջ խառնաշփոթ է: Երազել եմ տեսնել Վանա լիճը, կղզին և հատկապես Սբ. Խաչ եկեղեցին, որոնք գերազանցեցին բոլոր սպասելիքներս: Ընդհանրապես մեծ բավականություն ստացա ուղևորությունից:
Եվս մեկ անգամ շնորհակալություն Անիտուրին, նրա կազակերպիչներին, որ հնարավորություն ընձեռեցին հաղորդակցվել  մեր պատմական հայրենիքի հետ: Աստված բոլորիս պահապան:

Լևոն Մազամանյան Գեղանկարիչ
Ինեսսա Ավեդիկյան

Շատ տպավորված եմ: Չէի պատկերացնի, որ մի օր ես կկարողանամ  տեսնել Կարսը, Վանը, հիասքանչ Վանա լիճը, Աղթամար կղզին, Անիի ավերակները, բարձրանալ Արարատ: Երազանքը դարձավ իրականություն: Անիտուրը հնարավորություն ընձեռեց տեսնել այս ամենը, զգալ  մեր պատմությունը, շոշափել սեփական հողը, հետադարձ հայացքով նայել Արևմտյան Հայաստանին և հույս ունենալ, որ մի օր մեր պատմական հողերը կմիանան Արևելյան Հայաստանին և նորից կվերականգնվի Ծովից Ծով  Հայաստանը:

Ինեսսա Ավեդիկյան Աուդիտոր
Յաշա Դադասյան

Տպավորված եմ այս ուղևորությունից, հաճելի նաև տխուր հիշողությունները հաջորդում էին միմյանց: Այս թիմը ՝ վարորդները, ղեկավարը, գիդը, խմբի բոլոր անդամները հրաշալի կատարեցին իրենց պարտականությունները: Հաճելի էր Արկադիի Գյումրվա հումարով մասնագիտական բացատրությունները, նրա պատրաստակամությունը և ուշադրությունը յուրաքանչյուր  ուղևորի նկատմամբ: Սպասարկման համեմատությամբ ուղևորության գինը մատչելի էր:

Յաշա Դադասյան Մաթեմատիկ

Կայացած շրջագայությունները

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ