Մեկնում
Առաջիկա տուր

Արեւմտյան Հայաստան 7-օրյա բարձրակարգ շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 690 USD Շրջագայության տեւողությունը: 7 օր Շրջագայության երկարությունը: 2600 կմ ( 1615 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան

Անիտուր ընկերությունը հանդիսանում է Պատմական Հայաստան պատմամշակութային տուրերի հիմնադիրը և միակն է  Հայաստանում, որը շուրջ 20 տարի իրականացնում է  միմիայն բարձրակարգ (VIP) տուրեր: Մասնակիցների գերակշիռ մասն արտերկրից են, ովքեր կարևորում են կոմֆորտը (հյուրանոց, սնունդ, տրանսպորտ, գիդ և այլն):
Փաստացի արժեքը կախված է խմբերի անդամների քանակից.

30 անձ` 690$ համարժեք ՀՀ դրամ /Mercedes Tourismo 48 տեղ, 2017թ./
20 անձ` 725$ համարժեք ՀՀ դրամ / 2 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ./
10 անձ` 770$ համարժեք ՀՀ դրամ / 1 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ./
9-7 անձ`830$ -980$ համարժեք ՀՀ դրամ / 1 Mercedes Sprinter 17 տեղ, 2017թ./
4-6 անձ անհատական պատվեր  / 1 Mercedes Viano 8 տեղ, 2017թ./

1-ն օր

Առավոտյան դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակ, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցի: Ուղեւորվում եք վրաց - թուրքական սահման ,դեպի Կարզախ (աշուղ Ջիվանու ծննդավայր,այցելություն Ջիվանու տուն-թանգարան)    անցնում եք Կարզախի մաքսակետով:
Կանգառ Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո) ճաշ լճի  ափին գտնվող գոխտրիկ  ռեստորանում(ձուկ): Ուղևորություն Կարս: Ժամանում տեղավորում հյուրանոցում  պտույտ  Կարսում: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:Այցելում  ռուսական  եկեղեցի(Ալեքսանդր Նևսկի 19-րդ դար),  ցարական  զորանոցներ, ինչպես նաև Սարիղամիշի նշանավոր  ճակատամարտի վայրը (1914 դեկտեմբեր 1915 փետրվար  Ցարական Ռուսաստան-Թուրքիա):
Գիշերում ենք Կարսի Կատերինա Սարայ հյուրանոցում 5*: 19-րդ դար ցարական Ռուսաստան՝ Նիկոլայ 2-րդ:

  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
2-րդ օր

     Ուղևորվում եք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Իգդիր: Իգդիրում կտեսնեք Նոյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բուն դնելու:» Կտեսնեք նաև Իսհակ  փաշայի  հրաշագեղ պալատ, կսրճենք և կզմայլվեք բնության կերտած Բերկրիի հրաշագեղ ջրվեժի տեսարանով:
   Հասնում եք Վան: Վանում առաջինն այցելում եք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում եք Մհերի դուռ,(Սասունցի Դավիթ էպոս), որը հավերժ չի բացվում:Կայցելեք Այգեստան  և Քաղաքամեջ որտեղ կազմակերպվել է  Վանի  նշանավոր ինքնապաշպանությունը ( Արամ  Մանուկյան, Փանոս Թերլեմեզյան, Իշխան…): 
Տեղավորվում եք  Էլիտ Ուորլդ Վան 5*  շքեղ հյուրանոցում:

  • Բայազետի բերդ
  • Բերկրիի ջրվեժ
  • Վանա բերդ
  • Մհերի դուռ
  • Վան
3-րդ օր

        Առավոտյան կայցելենք Աղթամար կղզի: Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն ձեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ եկեղեցի՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը: 
     Այստեղից կուղևորվենք  դեպի  Դաթվան կտեղավորվենք հյուրանոցում և կբարձրանանք Նեմրութ սար, որտեղ կզմայլվենք սարի  գագաթին  գտնվող լճերի տեսարանով և կդիտենք մայրամուտը:
Գիշերակացը Կռատեր 4+ հյուանոցում:

  • Վանա լիճ
  • Աղթամար կղզի
  • Սբ. Խաչ եկեղեցի
  • Սբ. Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ
4-րդ օր

 Ուղևորվում եք Դիարբեքիր, որտեղ կտեսնեք սբ. Կիրակոս 7-խորանանոց եկեղեցին: Ամբողջ քաղաքի միջով անցնում են 8կմ երկարություն ունեցող բերդապարիսպները: Կտեսնեք նաև եղեռնի հուշարձանը: Ուղևորվում եք Նեմրութ սար: Մեքենայով բարձրանում եք սարը, իսկ մի որոշ հատված բարձրանում եք ոտքով: Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար: Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը եւ հեթանոս աստվածների արձանները /Արամազդ, Միհր, Վահագն, Անահիտ/, որոնք 8մ բարձրություն ունեն:  Ուղևորվում ենք Ադիյաման գիշերակացի համար:
  Գիշերակաց Վայթ Սթար  5* հյուրանոցում:

  • սբ. Կիրակոս եկեղեցի
  • Դիարբեքիրի բերդապարիսպներ
  • Նեմրութ սար
  • Նեմրութ սար
  • Սբ. Երրորդություն եկեղեցին,Մալաթիա
5-րդ օր

 Ուղևորվում եք Խարբերդ: Ճանապարհին կայցելենք Մալաթիա կլինենք Հայոց կաթողիկոսների ձեռնադրման վայր՝ Կեսարիաում, որտեղ պահպանված է հայկական սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
   Խարբերդում կարեւորվում է բերդը, հայկական թաղամասը եւ սբ. Մարիամ եկեղեցին, որին վերագրվում է բուժիչ հատկություն:Այցելություն Երզնկայի ջրվեժ:
Գիշերակաց Ակգուն 5* հյուրանոցում:

  • Խարբերդ
  • Խարբերդ
  • Խարբերդ
  • Երզնկայի ջրվեժ
  • Երզնկայի ջրվեժ
6-րդ օր

Ուղևորվում ենք Սարիղամիշ: Ճանապարհին անցնում է  Բինգյոլով և  Մուշով: Մուշում կարևոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, և Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը: Ինչպես  նաև կտեսնեք Արածանիի գետի  վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գևորգ Չաուշը: Սարիղամիշում կայցելենք Եկատերինայի որսորդական տնակ:
Գիշերակաց Աբիթալ 5* հյուրանոցում:

  • Տրապզոնի բերդ
  • Տրապզոնի բերդ
  • Սբ. Սոֆիա
  • հայկական եկեղեցի Արդվինում
  • Արդվինի բերդ
7-րդ օր

Ուղևորվում եք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան  միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:

Ժամանում Երևան

  • Թորթում լիճ
  • Թորթում լիճ
  • Թորթումի ջրվեժ
  • Օշկվանք
  • Օշկվանք

Լրացուցիչ տեղեկատվություն

Կարծիքներ

Իվետա Բաբայան

Առաջին ուղևորությունը 7-օրյա էր` դեպի Արևմտյան Հայաստան, իսկ 2-րդը Արևմտյան Հայաստան և Կիլիկիա: 2-րդ ուղևորության ժամանակ մեզ բախտ վիճակվեց, ամուսնության 41-րդ տարում, պսակադրվել Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Դժվար է նկարագրել այն ապրումները, որ ունեցա ես այս արարողության ընթացքում, բայց դրանից ավելի հուզիչ ու ցնցող էր այն պահը, որ պ. Առուշանյանի շնորհիվ, ես հայտնվեցի Բասեն գավառաի Պատիճվան գյուղում, որտեղից 1828թ. Իմ նախնիները գաղթել են:

Իվետա Բաբայան Ինժեներ
Սյուզի Պետրոսյան

Ուղևորությունից ստացած տպավորություններս անչափ հաճելի են ու ուրախալի: Ես շատ հպարտ եմ այժմ, որ գնացել և տեսել եմ իր հայրենիքը: Շատ շնորհակալ եմ “Անիտուրի” տնօրինությունից նման հաճելի պահեր պարգևելու համար:

Սյուզի Պետրոսյան Լոգոպեդ

Կայացած շրջագայությունները

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ