օրից
Մեկնում
Հատուկ առաջարկ

Արեւմտյան Հայաստան 4-օրյա շրջագայություն

Շրջագայության արժեքը: սկսած 0 USD Շրջագայության տեւողությունը: 4 օր Շրջագայության երկարությունը: 2400 կմ ( 1491 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան

Այս տուրը իրականացվում է խմբակային պատվերի դեպքում:
Նվազագույն քանակ` 30 անձ

1-ին օր

Առավոտյան դուրս ենք գալիս Երեւանից, Գյումրիով գնում ենք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Պտույտ Ջավախքում, այցելություն Ախալքալակի Սբ. Խաչ նեկեղեցի: Ուղեւորվում ենք վրաց - թուրքական սահման, անցնում ենք Կարզախի մաքսակետով:
Այցելություն Չըլդր լիճ (Ծովակն Հյուսիսո): Ուղևորություն Կարս: Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում ենք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում ենք սբ. Վարդանի կամրջով, տեսնում ենք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, որոնք հիանալի պահպանվել են եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:
Ուղևորվում ենք Անի: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ.: Այն համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ /1035թ./ եկեղեցու ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Վերադարձ Կարս:  Գիշերակացը Կարսի Գրանդ Անի 4* հյուրանոցում:

  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
2-րդ օր

Ուղևորվում ենք Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելենք Իգդիր: Իգդիրում կտեսնենք Նոյյան Տապանի մակետը: Այցելություն Բայազետ: Այստեղ կարևորվում է Բայազետի բերդը: Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բույն դնել:» Կտեսնենք նաև բնության կերտած Բերկրիի ջրվեժը:
Հասնում ենք Վան: Վանում առաջինն այցելում ենք Վանա բերդ՝ կառուցված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Այցելում ենք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում:
Գիշերակացը Ուրարտու հյուրանոցում 4*:

  • Բայազետի բերդ
  • Բերկրիի ջրվեժ
  • Մհերի դուռ
  • Վանա բերդ
  • Վան
3-րդ օր

Աղթամար կղզի գնում ենք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում ենք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ եկեղեցին՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ.: Ճաշում ենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր մատուցում են հանրահայտ վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում ենք Վանա լիճը: Ուղևորվում ենք Տարոն աշխարհ՝ Մուշ: Մուշում կարեւոր է տեսնել Սբ. Մարինե եկեղեցին, որը կիսավեր է, եւ Հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը:
Ուղեւորվում ենք Արածանիի վրա գտնվող Սուլուխի կամուրջ, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գեւորգ Չաուշը:
Գիշերակացը  Դիար Փարիզ 4* հյուրանոցում:

  • Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի
  • Աղթամար կղզի
  • Վանա լիճը
  • Սբ. Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ
4-րդ օր

Ուղեւորվում ենք թուրք-վրացական սահման: Ճանապարհին այցելություն Խնուս և Հովվի կամուրջ: Սահմանի անցում: Ժամանում Երեւան:

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ