$990
Առաջիկա տուր

Արեւմտյան Հայաստան (Տրապիզոն, Համշեն) 6-օրյա բարձրակարգ շրջագայություն

Շրջագայության արժեքը: սկսած 0 USD Շրջագայության տեւողությունը: 6 օր Շրջագայության երկարությունը: 2800 կմ ( 1740 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան
1-ին օր

Առավոտյան դուրս եք գալիս Երեւանից, Գյումրիով գնում եք Ախալքալակի, որը համարվում է Ջավախքի կենտրոնը: Հայ-վրացական սահմանն անցնում եք Բավրայի մաքսակետով: Մի փոքր դադարից հետո ուղեւորվում եք  վրաց- թուրքական սահմանն, անցնում եք Կարզախի մաքսակետով:  Սահմանն անցնելուց հետո հայտնվում եք Հայկական բարձրավանդակում, որի մեծ մասը /մոտ 140000 քառ. կմ/ գտնվում է Արեւմտյան Հայաստանի տարածքում: Ճանապարհին կտեսնեք Ծովակն Հյուսիսո (Չլդըր) լիճը:  Ուղեւորվում եք պատմական Հայաստանի Տայք նահանգ, որտեղ դուք կտեսնեք Թորթոմի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը, այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ, որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելում եք Օշկվանք` կառուցված 10-րդ դարի երկրորդ կեսին: Ուղևորվում եք Արդվին: Ժամանում, տեղավորում հյուրանոցում:
Գիշերակաց Գրանդ Արդվին հյուրանոցում 5*:

  • Ծովակն Հյուսիսո
  • Թորթում լիճ
  • Թորթումի ջրվեժ
  • Օշկվանք
  • Օշկվանք
2-րդ օր

Նախաճաշից հետո կպտտվեք Արդվինում, կայցելեք հայկական Սբ. Աստվածածին եկեղեցին և Արդվինի բերդը: Ուղևորություն Հոպա (Համշեն): Պտույտ Հոպայում: Ուղևորություն  Տրապիզոն: Ժամանում տեղավորում հյուրանոցում: Կպտտվեք քաղաքում, կայցելեք Սբ. Սոֆիա եկեղեցին, Տրապզոնի ամրոցը և թանգարանը:
Գիշերակաց  Յալի Պարկ հյուրանոցում 4*`ծովի ափին:

  • հայկական եկեղեցի Արդվինում
  • Արդվինի բերդ
  • Սբ. Սոֆիա
  • Տրապզոնի բերդ
  • Տրապզոնի բերդ
3-րդ օր

Ուղևորվում եք Էրզրում: Ճանապարհին կանգ եք առնում Մաճկայում: Կայցելեք հունահռոմեական Սումելիայի վանական համալիր, որը կառուցվել է 13-րդ դարում ժայռի վրա: Մենաստանն ունի 72 խուց: Ուղևորություն Բայբուրդ, որը մ.թ.ա III դարում եղել է նշանավոր բերդաքաղաք: Այստեղ կայցելեք Բայբուրդի բերդ: Ժամամանում եք Էրզրում, տեղավորվում հյուրանոցում: Էրզրումը Արեւմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից է եղել, որտեղից մի խումբ հայեր սբ. Կարապետի գլխավորությամբ եկել եւ բնակություն են հաստատել Ջավախքում: Այստեղ կտեսնեք Էրզրումի բերդը, հայկական եկեղեցին, Սանասարյան վարժարան:
Գիշերակաց «Ռաֆո» 4* հյուրանոցում

  • Սումելա վանական համալիր
  • Սումելա վանական համալիր
  • Բայբուրդի բերդ
  • սբ. Աստվածածին եկեղեցի, Էրզրում
  • Էրզրումի բերդ
4-րդ օր

Նախաճաշից հետո ուղևորություն Մուշ, որտեղ կտեսնեք Սբ. Մարինե եկեղեցին, Հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված է Գևորգ Չաուշը, ինչպես նաև կայցելեք Սուլուխի կամուրջը:  Շարունակում եք ճանապարը դեպի Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք Վան: Ճանապարհին կայցելեք Բիթլիսի Պոռ գյուղ, որտեղ ծնվել է Վիլյամ Սարոյանը:  Այստեղ կտեսնեք 3-4մ խաչքարերը:
Դեպի Աղթամար ճանապարհն անցնում է Վանա լճի ափով, մոտ 40կմ: Աղթամար կղզի գնում եք նավակով մոտ 15 րոպե: Երբ մոտենում եք կղզուն մեզ հպարտորեն դիմավորում է Սբ. Խաչ տաճարը՝ Արծրունյաց հարստության ու փառքի լուռ վկան: Այն կառուցել է Ճարտարապետ Մանվելը 915-921թթ. Ճաշում եք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, որը միակ տեղն է, ուր հրամցնում են հանրահայտ Վանա տառեխը: Հանգստանում, լողանում, վայելում եք Վանա լիճը:
Այցելում եք Վարագավանք՝ Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին, որը հիմնվել է 10-րդ դարի վերջերին: Ժամանում եք Վան, տեղավորվում Խալդի հյուրանոցում 4*:

  • Սբ. Մարինե եկեղեցի
  • Սուլուխի կամուրջ
  • Սբ. Խաչ եկեղեցի
  • Աղթամար կղզի
  • Վարագավանք
5-րդ օր

Նախաճաշից հետո այցելում եք Վանա բերդ՝ հիմնված Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Բերդ բարձրանում եք ոտքով: Այցելում եք Մհերի դուռ, որը հավերժ փակվել է մինչեւ երկրում տիրի արդարություն եւ ազնվություն: Շարունակում եք ուղևորությունը դեպի Կարս: Կայցելեք Բերկրիի ջրվեժը, որն ուղղակի բնության կերտած հրաշք է, կտեսնեք անառիկ ժայռի վրա կառուցված Բայազետի բերդը: Իգդիր մտնելուց հետո գնում եք Կարս, տեղավորվում հյուրանոցում:

Կարսում կայցելեք Սբ. Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./. մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Հիանում եք Կարսի բերդի անառիկ տեսքով, ցանկացողները կարող են բարձրանալ բերդ, որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով անցնում եք սբ. Վարդանի կամրջով, տեսնում եք սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, հիանալի պահպանված եւ դրանց կողքին Չարենցի հայրական տան փլատակները:

Գիշերակաց Գրանդ Անի հյուրանոցում 4*:

  • Վանա բերդ
  • Բերկրիի ջրվեժ
  • Բայազետի բերդ
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
6-րդ օր

Կարսից մոտ 40 րոպե գնալուց հետո հասնում եք Անի: Սա Արեւմտյան Հայաստան ուղեւորության ամենանշանավոր վայրն է: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք, որը նշանավոր է իր եկեղեցիներով: Անիի մայր տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը 989-1001թթ., որը համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Սուրբ Փրկիչ եկեղեցու /1035թ./ ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Հոնենցի եկեղեցին դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով:
Ուղևորվում եք թուրք- վրացական սահման: Ժամանում Երևան:

  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
  • Սբ. Գրիգոր Աբուղամրենց եկեղեցի
  • Սմբատաշենի պարիսպներ

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ