Արեւմտյան Հայաստան 8-օրյա բարձրակարգ շրջագայություն

Երթուղու քարտեզը
Շրջագայության արժեքը: սկսած 840 USD Շրջագայության տեւողությունը: 8 օր Շրջագայության ժամանակացույցը: 01 Մայիսի, 25 Մայիսի, 05 Օգոստոսի Շրջագայության երկարությունը: 3600 կմ ( 2237 մղոն ) Շրջագայության տեսակը: Արեւմտյան Հայաստան

Անիտուր ընկերությունը հանդիսանում է Պատմական Հայաստան պատմամշակութային տուրերի հիմնադիրը և միակն է  Հայաստանում, որը շուրջ 25 տարի իրականացնում է միայն բարձրակարգ  (VIP) տուրեր: Մասնակիցների գերակշիռ մասն արտերկրից են, ովքեր կարևորում են կոմֆորտը (հյուրանոց,սնունդ,տրանսպորտ,գիդ և այլն):
Փաստացի արժեքը կախված է խմբերի անդամների քանակից.

25  անձ և ավել` 840$ համարժեք ՀՀ դրամ (48 տեղանոց Mercedes 2018 թ. բարձրակարգ ավտոբուս)

20 անձ` 880$ համարժեք  ՀՀ դրամ (30 տեղ բարձրակարգ ավտոբուս)

15 անձ 920$ համարժեք ՀՀ դրամ (1 Mercedes Sprinter 20 տեղ, 2018թ)

10 անձ` 960$ համարժեք ՀՀ դրամ (1 Mercedes Sprinter 20 տեղ, 2018թ)

4-6 անձ անհատական պատվեր (1 Mercedes Viano 8 տեղ, 2018թ.)



1-ին օր

 Ուղևորվում ենք վրաց-թուրքական  սահման , սահմանը անցնոմ ենք  Կարզախի մաքսակետով (Կարզախը մեծն աշուղ Ջիվանու Ծննդավայրն է) և շրջագայության վերադարձին անպայման կայցելենք Աշուղ Ջիվանու գործող տուն թանգարան:Այնուհետև սահմանը անցնելուց հետո կճաշենք Չլդր Լճի  (Ծովակն  հյուսիսո ) ափին գտնվող  գողտրիկ ռեստորանում:
Ժամանում Կարս
 Կճաշենք  Կարսի «Օջախ բաշի» ռեստորանում, որտեղ կհամտեսենք շատ  համեղ ուտեստներ, մի փոքր հանգստանալուց հետո կսկսենք պտույտ Կարսում:Կարսը՝ 928թ դարձավ Հայաստանի 10-րդ մայրաքաղաքը: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին,որը կառուցվել է հայոց Աբաս Բագրատունի թագավորի ժամանակ /928-953թթ./ այն կենտրոնագմբեթ շքեղ կառույց է, մինչեւ օրս կանգուն է, բայց վերածվել է մզկիթի: Ցանկացողները կարող են բարձրանալ Կարսի բերդ,որտեղից բացվում է Կարսի համայնապատկերը: Ոտքով կանցնենք  սբ. Վարդանի կամրջով, կտեսնենք  սեւ քարով կառուցված երկհարկանի տներ, որոնք հիանալի պահպանված են: Դրանց կողքին կտեսնենք ռուսական ցարական ոճով, սև տուֆով կառուցված գեղեցիկ շինությունը ,որը եղել է հայկական արական դպրոց , որտեղ սովորել է հայ մեծանուն պոետ՝ Եղիշե Չարենցը:
Ընթրիք և գիշերակաց  Իսիլ պարկ 4+* հյուրանոցում
 

  • Կարսի համայնապատկեր
  • Առաքելոց եկեղեցի
  • Կարսի բերդ
  • Կարսի բերդ
  • Կարս
2-րդ օր

Շրջագայության երկրորդ օրը առավել հետաքրքիր է և հագեցած: Կարսից մոտ 40 րոպե գնալուց հետո հասնում ենք Անի: Այն Արեւմտյան Հայաստան ուղեւորության ամենակարեւոր վայրերիցմեկն է: Մեզ կդիմավորեն Սմբատաշենի խրոխտ պարիսպները:  Անի մտնողը պետք է խոնարհվի Բագրատունյաց տոհմի զինանշանին՝ վազող առյուծին: 961թ. Անին հռչակվել է Հայոց 11-րդ մայրաքաղաք: Անին նշանավոր է իր եկեղեցիներով: Բայց այսօր Անին տխուր է եւ կիսավեր: Անիի մայր տաճարը կառուցել է Տրտադ ճարտարապետը 989-1001թթ., որը համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոց: Կլինենք Սուրբ Փրկիչ եկեղեցում /1035թ./: Նրա ընդհանուր հորինվածքն այնքան միասնական է եղել, որ անգամ մեջտեղից կիսվելուց հետո էլ գմբեթը չի փլվել: Կտեսնենք նաեւ Տիգրան Հոնենցի եկեղեցին, որը դրսից եւ ներսից զարդարված է բազմաթիվ քանդակներով եւ նկարներով: Այսպես Անիում շրջելով մենք կտեսնեք բազմաթիվ կիսավեր եկեղեցիներ, շքեղ շինությունների փլատակներ:
Ուղեւորվում ենք  Արեւմտյան Հայաստանի դրախտավայրերց մեկը՝ Հայոց առաջին մայրաքաղաք՝Վան ճանապարհին կանգ կառնենք Իգդիրում՝  որը Դրոյի ծննդավայրն է,հաջորդ կանգառը Բայազետում է, այստեղ կարևորվում է Բայազետի բերդը և Իսահակ Փաշայի շքեղ պալատը : Բարձրագագաթ քարաժայռի վրա գտնվում է հինավուրց բերդը, որի համար գերմանացի ճանապարհորդ Վագները գրել է. «Հանդուգն և հրաշակերտ շինվածք է` այնպիսի տեղերի վրա  է հաստատված, որ բազեներն ու անգղները հազիվ թե կհամարձակվեն բույն դնել:»Հաջորդ կանգառը բնության կերտած Բերկրի ջրվեժն է: Կզմայլվենք ջրվեժի տեսարանով, կհանգստանանք և կսրճենք  ռեստորանում:
Երեկոյան հասնում եք Վան: Վանում առաջինը կայցելենք Վանա բերդ: Այն հիմնվել է Ուրարտական ժամանակաշրջանում, որտեղ գտնվում են Արգիշտիի, Մենուայի, Ռուսայի դամբարանները: Կայցելենք Մհերի դուռ, որը հավերժ չի բացվում: Երեկոյան պտույտ Վանում:

Ընթրիք և գիշերակաց Էլիտ Ուորլդ Վան 5*  հյուրանոցում

  • Անիի մայր տաճար
  • Սուրբ Փրկիչ եկեղեցի
  • Հոնենցի եկեղեցին
  • Բայազետի բերդ
  • Բերկրիի ջրվեժ
3-րդ օր

Նախաճաշից հետո մեքենաներով բարձրանում ենք Վարագավանք: Որտեղ Խրիմյան Հայրիկը 1858-1864թթ. հիմնադրել է նշանավոր ժառանգավորաց դպրոցը և հիմնել է՝Արծիվ Վասպուրականի թերթը,:
Դպրոցում ուսանել են Գ.Սրվանձտյանցը և այլոք: Իսկ ուսուցիչների թվում է եղել նաև՝ Րաֆֆին: Կտեսնենք Սուրբ Նշան եկեղեցին,այն Վասպուրական աշխարհի ամենանշանավոր սրբատեղին է,հիմնվել է 10-րդ դարի վերջերին: Դեպի Աղթամար ճանապարհը անցնում է Վանա լճի ափով, մոտ 40 կմ:Վանա լիճը,որի մակերեսը 2,5 անգամ մեծ է Սեւանից, կարծես թանկարժեք զմրուխտ լինի շրջապատված լեռներով: Ախթամար կղզի կգնանք նավակով՝ մոտ 15 րոպե:Երբ մոտենանք կղզուն,մեզ հպարտորեն կդիմավորի Սբ. Խաչ տաճարը, որը կառուցել է ճարտարապետ Մանվելը 915-921թթ.:Կճաշենք լճի ափին գտնվող «Աղթամար» ռեստորանում, կհամտեսենք հանրահայտ վանա տառեխը:

Կուղևորվենք Դատվան,կընթրենք և կգիշերենք լճի ափին գտնվող գեղեցիկ  Կրատեր հյուրանոցում 4+*:Կվայելենք հանգստյան ժամերը Վանա լճի ափին:

  • Վանա բերդ
  • Աղթամար կղզի
  • Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցի
  • Վանա լիճը
  • Վանա լիճ
4-րդ օր

Նախաճաշից հետո հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին: Թեւ բաժանվելը դժվար է, բայց մեզ սպասում ոչ պակաս հետաքրքիր քաղաքներ եւ տեսարժան վայրեր:
Ճանապարհին  կայցելենք Բիթլիս , որտեղ  կտեսնենք  մթա. 4-րդ  դարում  Ալեքսանդր  Մակեդոնացու կառուցած  Բիթլիսի նշանավոր բերդը,հայկական թաղամասը և տները,Բիթլիս գետի հին կամուրջը, ինչպես նաև 19-րդ դարասկզբի հայկական արական դպրոցը:Կլինենք նաև Վ. Սարոյանի ծնողների ծննդավայր՝ Պոռ գյուղում,որտեղ կիսավեր Սբ. Գևորգ եկեղեցու կողքին գտնվում են 3-4 մ. բարձրությամբ եզակի զարդանախշ խաչքարեր:Այնուհետև կուղևորվենք Մուշ,որտեղ կարևոր է տեսնել Սբ.Մարինե եկեղեցին,որը կիսավեր է, և հայկական գերեզմանատունը,որտեղ ամփոփված է Գեւորգ Չաուշի աճյունը: Ինչպես նաև կտեսնենք Արածանի գետի  վրա գտնվող Սուլուխի կամուրջը, որտեղ անհավասար մարտում զոհվել է Գևորգ Չաուշը:
Մուշից Սասնա աշխարհով (Անդոքասար,Ծովասար Խուլփ,որը Տիգրան Մեծի թագադրման վայրն է)կուղևորվենք Դիարբեքիր:Դիրաբեքիրում  կայցելենք Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը վերաբացվել էր 2011 թվականին, այն միջին արևելքի ամենամեծ 7 խորանանոց հայկական եկեղեցին է: Ամբողջ քաղաքի միջով անցում է 8 կմ երկարություն ունեցող հսկա բերդապարիսպները, կտեսնենք նաև Տիգրիս գետի վրա կառուցած 1500 տարվա վաղեմություն ունեցող գեղեցիկ կամուրջը,կայցելենք Սրբ. Աստվածածին եղեկեցին,որը հիմա վերածված է մզկիթի, (Ուլիջամու) կճաշենք Դիրաբեքիրի անտիկ քարնձավային ռեստորանում,կհամտեսենք դիարբեքիրի խորտիկներ: Շարունակում ենք ճանապարհը դեպի 3000 ամյա պատմություն ունեցող արևի քաղաք` Մարդին: Գիշերային Մարդինը շշմեցնում է իր աննկարագրելի գեղեցկությամբ եւ իզուր չէ, որ ամբողջ քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորության տակ: Մարդինում կայցելենք Մարդինահայերի կողմից վերականգնված Սուրբ Հովսեփ եկեղեցի,(այն Տիրոջ Հոր անունը կրող եզակի եկեղեցիներից է) կշրջենք հայ նշանավոր ճարտարապների կողմից կառուցված Մարդինի տեսարժան վայրերով:

Գիշերակաց և ընթրիք  Մարիդինի 5* անտիկ հյուրանոցում կամ   Յայ Գրանդ 4+* հյուրանոցում

  • Հասանքեյֆ
  • Հասանքեյֆ
  • Հասանքեյֆ
  • Մարդին
  • Մարդին
5-րդ օր

Նախաճաշից հետո կուղևորվենք Նեմրութ սար,որի մի մասը կբարձրանանք մեքենայով,իսկ մի որոշ հատված բարձրանում ենք ոտքով,բավականին դժվար է աստվածների մոտ բարձրանալը:Ճանապարհին դրված են նստարաններ հանգստանալու համար:Ամբողջ աշխարհը գալիս է դիտելու Երվանդունիների արքայական դամբարանը՝ հայոց հեթանոս աստվածների արձանները (Արամազդ,Միհր,Վահագն,Անահիտ),որոնք 8մ բարձրություն ունեն:Հրաժեշտ կտանք Աստվածներին և Եփրատի ափին գտնվող գեղեցիկ ռեստորանում կհամտեսնեք Եփրատի համեղ ձուկը: Կշարունակենք ճահապարհը Հրանտ Դինքի ծննդավայր՝ Մալաթիա:Ժամանում ենք Մալաթիա,տեղավորվում հյուրանոցում: Մալաթիայում կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին, հայկական թաղամասը, Հրանտ Դինքի հայրական տուն և այլ տեսարժան վայրեր:
Կընթրենք և կգիշերենք
«Ռամադա» պլազա հյուրանոցում 5*:

  • սբ. Կիրակոս եկեղեցի
  • Դիարբեքիրի բերդապարիսպներ
  • Նեմրութ սար
  • Նեմրութ սար
  • Սբ. Երրորդություն եկեղեցին,Մալաթիա
6-րդ օր

Նախաճաշից հետո կուղևորվեք Խարբերդ, կտեսնենք Խարբերդի նշանավոր բերդը, հայկական կիսավեր եկեղեցիներ, նշանավոր Եփրատյան կիսավեր քոլեջը և մեկը մյուսից գեղեցիկ վերականգնված հայկական տները, որոնք հիմա ծառայում են տուրիտական  նպատակների համար :
Կուղևորվենք  Երզնկա։ Ճանապարհին կայցելեք Ակն, որը հիացնում է իր ջրվեժներով, անտառներով , ժայռերով իզուր չէ որ այն նմանեցնում են Շվեցարական փոքրիկ տուրիստական քաղաքի, այստեղ ծնվել են գրականմշակութային անմահ գործիչներ՝ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Միսաք Մեծարենցը, Արփիար Արփիարյանը, Նիկոլ Գալանտերյանը, Արշակ Չոբանյանը։ Կանգառ Կեմախի կիրճի մոտ : Կժամանենք Երզնկա, որտեղ կլինի մեր գիշերեկացը:
 Ընթրիք և գիշեր Հիլթոն Գարդեն 4+*   կամ  Ալեմդար4+*  հյուրանոցում:

  • Երզնկայի ջրվեժ
  • Երզնկայի ջրվեժ
  • Երզնկայի ջրվեժ
  • Ակն
  • Ակն
7-րդ օր

Կուղևորվենք  Էրզրում:Էրզրումը Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներից է եղել, որտեղից մի խումբ հայեր Արքեպիսկոպոս Կարապետի գլխավորությամբ եկել եւ բնակություն են հաստատել Ջավախքում:Էրզրումում դուք կտեսնեք բերդը, հայկական թաղամասը, սբ. Աստվածածին եկեղեցին, որը, ցավոք սրտի, վերածվել է մզկիթի և նշանավոր՝ Սանասարյան վարժարանը: Կճաշենք Էրզրումում և կուղևորվենք պատմական Տայք նահանգ:Ճանապարհին մեզ սպասվում է անակնկալ կանգառ,կտեսնեք Թորթումի լիճը, որի մեջ թափվում է Թորթում գետը այնուհետև լճից դուրս գալով, դառնում է մի հիասքանչ ջրվեժ,որը ունի 48մ բարձրություն և համարվում է բնության կերտած հրաշալիք: Այցելում ենք Օշք վանք` կառուցված 10-րդ դարի երկրորդ կեսին: Երեկոյան կհասնենք Սարիղամիշ,կընթրենք և կգիշերենք Սարիղամիշում նշանավոր սոճիների հարևանությամբ գտնվող  Հաբիթաթ  5*՝ հյուրանոցում։

  • Խարբերդի բերդ
  • Շապին Գարահիսար
  • Շապին Գարահիսար
  • սբ. Աստվածածին եկեղեցի, Էրզրում
  • Էրզրումի բերդ
8-րդ օր

Առավոտյան նախաճշից հետո կուղևորվենք դեպի թուրք-վրացական սահման: Կժամանենք  Ջավախքի կենտրոն Ախալքալաքի, կպտտվենք  քաղաքում, կայցելենք Սուրբ. Խաչ  եկեղցի : Ախալքալաքից հետո ուղևորվում ենք դեպի Գյումրի` Այցելություն Սբ.Նշան եկեղեցի: Վարպետաց փողոց (14-րդ փողոց): Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակ, որտեղ գտնվում են՝ Սուրբ Յոթվերք եկեղեցին (տարեթիվ՝ 1874-1886)և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին  (տարեթիվ՝1869-1874)։ Այցելություն Ալեքսանդրապոլի բերդ( Սև Ամրոց), «Պատվո բլուր» հուշահամալիր (Պլպլան ժամ):

Այցելություն Ձիթողցյանների տուն-թանգարան, որը  քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան է Գյումրիում: Ժամանակին գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Թանգարանը հին առանձնատուն է, տների հավաքածու, որը կապ ունի և Գյումրիի պատմության, և ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ:  ճաշ Գյումրիի նշանավոր`  «Չերկեզի Ձոր ռեստորանում», ճաշից հետո ուղևորություն Երևան:
Շրջագայության ավարտ:


  • Թորթում լիճ
  • Թորթում լիճ
  • Թորթումի ջրվեժ
  • Օշկվանք
  • Օշկվանք

Լրացուցիչ տեղեկատվություն

Մենք շնորհակալ կլինենք, եթե դուք կիսվեք այս հոդվածով:
Կիսվել Թվիթթերում Կիսվել Ֆեյսբուքում Կիսվել Վկոնտակտե
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ