Մեկնում
Առաջիկա տուր

ՏՈՒՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՔԱՂԱՔ` ԳՅՈՒՄՐԻ 

Շրջագայության տեւողությունը՝ 2 օր
Շրջագայության արժեք՝ 1 անձի համար 39000 դրամ
Շրջագայության երթուղին՝ շրջայց Գյումրիում - Ալեքսանդրապոլի բերդ՝ Սև Ամրոց - «Պատվո բլուր» հուշահամալիր (Պլպլան ժամ) - Ձիթողցյանների տուն թանգարան - Մարմաշենի վանք - Հառիճավանք - «Ծակ» քար - «Մհեր Մկրչյան հուշատուն-թանգարան» - Հովհաննես Շիրազի տուն-թանգարան 

1-ին օր
09:00 տուրի մեկնարկը տրվում է Երևան երկաթուղային կայարանից, որտեղից արագընթաց գնացքով կմեկնենք Գյումրի:
12:00 ժամանում Գյումրու երկաթուղային կայարան, դիմավորում:
Շրջայց Գյումրիում (միկրոավտոբուսով):  Զբոսանք «Սլաբոդկա» թաղամասում:
Աճեմյան փողոց(13-րդ փողոց), 19-րդ դարի պատմաճարտարապետական հուշարձանների դիտում: Այցելություն Էլբակյանների տուն, Յուզբաշովների տուն, կինոնկարահանման հրապարակ («Մեր մանկության տանգոն»):
Ալեքսանդրապոլի հին թատրոն, Դրամփյանների տուն («Օշիտի շենք»), Ջիվանու փողոց (15-րդ փողոց): Զբոսանք Ձորի թաղում: Այցելություն Շիրազի փողոց, կինոնկարահանման հրապարակներ. «Կտորմը երկինք», «Հեղնար աղբյուր», «Մեր մանկության Տանգոն»:
Այցելություն Սբ. Նշան եկեղեցի: Ռուսթավելի փողոց(14-րդ փողոց): Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակ, որտեղ գտնվում են քաղաքի 2 գլխավոր եկեղեցիները։ Այցելություն Ալեքսանդրապոլի բերդ, Սև Ամրոց, «Պատվո բլուր» հուշահամալիր (Պլպլան ժամ)։
Այցելություն Ձիթողցյանների տուն-թանգարան, որը  քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան է Գյումրիում: Ժամանակին գյումրեցի հարուստ վաճառականի տունն այսօր դարձել է ամենագրավիչ և ամենաշատ այցելվող թանգարանը Գյումրիում: Թանգարանը հին առանձնատուն է, տների հավաքածու, որը կապ ունի և՛ Գյումրիի պատմության, և՛ ամենօրյա կյանքի հետ, ինչպես նաև տեղական մշակույթի և քաղաքի ճարտարապետական առանձնահատկությունների հետ:
Մինչ ընթրելը դուք կարող եք այցելել տարածաշրջանում եզակի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը, որը հաշմանդամություն ունեցող երիտասարդների հնարավորությունները բացահայտելու, ներառական միջավայր ստեղծելու, նոր գիտելիքներ տրամադրելու օրինակելի տարածք է, որտեղ մատուցվում են համեղ հաց, թխվածքներ, սուրճ և թեյ:
14:30 Հանգիստ և ճաշ: Ճաշելուց հետո զբոսանք Աբովյան փողոցում (նախկին Ալեքսանդրովսկայա փողոց): Քաղաքային բաղնիք, Հոկով Ռաֆայելյանի տուն, Ալեքսանդրապոլի դեղատուն, քաղաքային ակումբ և այլն:
19:00 ընթրիք  «Քյալլա փարթի» կամ տեղական համեղ ուտեստների ճաշակում։

2-րդ օր
9:00 Նախաճաշ: Նախաճաշից հետո ուղևորվում ենք դեպի Հառիճավանքի վանական համալիր, որը  միջնադարյան ճարտարապետության գոհարներից է։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։
Այցելություն Մարմաշենի վանք: Վանքի Կաթողիկե եկեղեցին հայկական ճարտարապետության Անիի դպրոցի լավագույն կառույցներից է (ենթադրվում է, որ հեղինակը Տրդատ ճարտարապետն է): Այս խոշոր վանական համալիրը մեծապես նպաստել է հայ հոգևոր կյանքի զարգացմանը: Ըստ որոշ կարծիքների՝ «Մարմաշեն» անվանումը «Մարիամաշեն» բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ «Վահրամաբերդ» անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։
Հաջորդ կանգառը՝ Ծակ քար ուխտատեղի։  19-րդ դարի վերջում կառուցված «Սուրբ Հակոբ»-ը բազիլիկ եկեղեցի է, որը քանդվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Սրբատաշ քարերով շարված եկեղեցին, թեև վերանորոգվել էր 20-րդ դարում, այժմ (2015թ.) կիսավեր է: Դուռը բացվում է հարավային կողմից։ Արևելյան խաչթևում աբսիդն է՝ հյուսիսային կողմի խորանով և մկրտության ավազանով: Այստեղ է եղել 7-րդ դարի եկեղեցին, որի հիմնապատերի վրա սովորական մատուռ են կառուցել՝ այն դարձնելով սրբավայր-ուխտատեղի: Ուխտատեղին «Ծակ քար» անունն է կրում։ Նրա մոտ է գտնվում «Յոթ եղբայր» կոչվող գերեզմանը, որը նույնպես սրբավայր է: Վերադարձ Գյումրի
14:30 ճաշ: Ճաշից հետո ուղևորվում ենք Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան, որը գտնվում է Ռուսթավելի փողոցում։ Թանգարանը 20-րդ դարի կառույց է, կառուցված սև տուֆից: Թանգարանում ցուցադրված են մեծ դերասանի կյանքի և կարիերայի իրադարձությունները խորհրդանշող իրեր:
Այնուհետ կմեկնենք երկաթուղային կայարան, որտեղից արագընթաց գնացքով կվերադառնանք Երևան:
16:30 Ժամանում Գյումրու երկաթուղային կայարան


Արժեքի մեջ ներառված է՝

  • Արագընթաց գնացքի երկկողմանի տոմս
  • Տեղափոխություն տուրի ժամանակ
  • Գիշերակաց հյուրանոցի երկտեղանի համարում /մեկտեղանի համար՝ հավելավճար՝ 7000 դրամ/
  • Զբոսավարի ծառայություն
  • Սնունդ /1-ին օր՝  ճաշ և ընթրիք, 2 -րդ օր՝ նախաճաշ և ճաշ/
  • Թանգարանների մուտքի տոմսերի արժեքը
Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Ֆլիկր Բլոգ Rss


Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Tour to Western Armenia
Կայքը պատրաստել է՝ www.galsit.com
Վերեւ