Բնակատեղի

Կովկասում
5% Զեղչ

Կարծիքներ

Ռիմա Ալեքսանյան

Տպավորությունները 15 օրյա շրջագայության Արեւմտյան Հայաստան և Կիլիկիա աննկարագրելի են, հակասական զգացումների մեջ, առաջին անգամ գերադասում էին հուզմունքները, ցնցումները… բայց ամենուր հարազատ հողն էր մեր ոտքերի տակ - Արեւմտյան Հայաստանը, իսկ ամպերը անընդհատ ավետում էին Աստծո լույսը, դա մերն է, մենք էլ այդ հողինը: Երկրորդ անգամ ճամփորդելուց արդեն գերակա էր այդ բոլորը մերը դարձնելու… հարազատ հողի զգացումը:
Շնորհակալություն Անիտուրին հայրենասեր, վեհ գործի համար:

Ռիմա Ալեքսանյան Ծրագրավորող

15 օրյա շրջագայություն Կիլիկիա, Կապադովկիա և Արեւմտյան Հայաստան, 23 Ապրիլի, 2011

Անահիտ Մատինյան

Մերն է և պետք է ամեն ինչ անել, որ ետ բերել: Անմոռանալին` Էրզրումի (իմ կարծիքով հայ) տատիկն էր, որը շատ նման էր իմ մայրիկին: Ես կատարեցի իմ պապիկի (էրզրումցի) և տատիկիս (ղարսեցի) երազները: Տեսա իրենց ծննդավայրերը:

Ապրեք, բարի գործ եք անում:

Սամվել Դարբինյան

Իրարամերժ զգացումներ… Տխուր էի, բայց հրաշալի էի զգում…

Սամվել Դարբինյան Ինժեներ, տնտեսագետ

15 օրյա շրջագայություն Կիլիկիա, Կապադովկիա և Արեւմտյան Հայաստան, 23 Ապրիլի, 2011

Անահիտ Թադևոսյան

Բառերով դժվարանում եմ վերարտադրել այն զգացողությունները, որ ապրել եմ Արևմտյան Հայաստան և Կիլիկիա ճանապարհորդության ժամանակ: Մինչև հիմա այդ հիշողություններով տարված ապրում եմ, այնուամենայնիվ, ինչ-որ կիսատ մնացած, կարոտս լրիվ չբավարարած զգացում ունեմ:
Թող օրհնվի ձեր գործը, “Անիտուրի” առաքելությունը թող շարունակեն ձեր սերունդները:
Շնորհակալ եմ, որ դուք կաք, և որ էլի բազմաթիվ հայորդիների կպարգևեք, իր նախնիների սուրբ հողը տեսնելու, համբուրելու հնարավորություն:
Թող Աստված միշտ ձեզ և ձեր ուղևորներին ուղեկցի և լուսավորի ձեր ճանապարհը դեպի սուրբ Երկիր:

Անահիտ Թադևոսյան Դրամագետ

6 օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստան , 07 Մարտի, 2011

Ալեքսանդր Սիմոնյան

Հրաշալի, անմոռանալի ճամփորդություն, երբեք չեմ մոռանա: Հուսով եմ, որ նրոից կկարողանամ գնալ և այս անգամ անպայման կգնամ իմ նախնիների երազած երկիր` Էրզրում:

Ալեքսանդր Սիմոնյան Նկարիչ

6 օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստան , 07 Մարտի, 2011

Լիլյա Գևորգյան

Տպավորությունը մեծ է: Խոսքեր չեմ գտնում արտահայտել այն ամենը ինչ որ ես ապրեցի Վանում, իմ հայրիկի ծննդավայրում, շնչեցի իր շնչած օդը: Անիում տեսա ինչ ենք կորցրել: Երազել էի, հուսով եմ նորից տեսնել այդ բոլորը:

Լիլյա Գևորգյան Տնային տնտեսուհի

6 օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստան , 07 Մարտի, 2011

Հակոբ Նիկողոսյան

Ես մեծ տպավորություն ստացա լինելով մեր պապերի հողում` Արևմտյան Հայաստանում: Լինելով վարորդ, տեսնելով խմբի յուրաքանչյուր անդամի հուզումնալի դեմքերը, ես նույնպես հուզվում էի այդ հիասքանչ, բայց միևնույն ժամանակ թախծոտ տեսարանները տեսնելով:
Շնորհակալություն եմ հայտնում “Անիտուրի” կազմակերպությանը և ցանկանում երկար տարիների կյանք:

Իվետա Բաբայան

Առաջին ուղևորությունը 7-օրյա էր` դեպի Արևմտյան Հայաստան, իսկ 2-րդը Արևմտյան Հայաստան և Կիլիկիա: 2-րդ ուղևորության ժամանակ մեզ բախտ վիճակվեց, ամուսնության 41-րդ տարում, պսակադրվել Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Դժվար է նկարագրել այն ապրումները, որ ունեցա ես այս արարողության ընթացքում, բայց դրանից ավելի հուզիչ ու ցնցող էր այն պահը, որ պ. Առուշանյանի շնորհիվ, ես հայտնվեցի Բասեն գավառաի Պատիճվան գյուղում, որտեղից 1828թ. Իմ նախնիները գաղթել են:

Սյուզի Պետրոսյան

Ուղևորությունից ստացած տպավորություններս անչափ հաճելի են ու ուրախալի: Ես շատ հպարտ եմ այժմ, որ գնացել և տեսել եմ իր հայրենիքը: Շատ շնորհակալ եմ “Անիտուրի” տնօրինությունից նման հաճելի պահեր պարգևելու համար:

Գուրգեն Դավթյան

“Անիտուրի” կողմից իրականացրած ուղևորությունների ժամանակ քչերին է հաջողվել Հայր Սուրբի կողմից պսակադրվել Ախթամար կղզում: Այն ինձ և կնոջս հաջողվել է:

Գուրգեն Դավթյան Բժիշկ

3 օրյա շրջագայություն Արեւմտյան Հայաստան, 16 Օգոստոսի, 2010

Նորությունները Ձեր փոստին:
Անիտուրը հրավիրում է:
Միացեք մեզ Թվիթթերում Միացեք մեզ Ֆեյսբուքում Միացեք մեզ Վկոնտակտե Միացեք մեզ Յութուբում Բլոգ Rss


Կայքը պատրաստել է՝ www.galsit.com